Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել ուժեղ ձյունամրրիկի պատճառով: Ինչպես հաղորդում է New York Times-ը` Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ դրություն է հայտարարել և կոչ է արել վարորդներին չօգտվել անձնական տրանսպորտային միջոցներից: «Ճանապարհները շատ-շատ վատն են», - հայտարարել է քաղաքապետը տեղի հեռուստատեսության եթերում: Նշվում է, որ քաղաքային վերգետնյա տրանսպորտի աշխատանքը օրվա երկրորդ կեսին կդադարեցվի:
