«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը բաց նամակով դիմում է Արսինե Խանջյանին

21 :05 «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը բաց նամակով դիմում է Արսինե Խանջյանին: Նամակում ասվում է. «Հարգելի՛ տիկին Խանջյան, բարո՛վ եք եկել Հայաստան։ Մեր հայրենիքի դռներն ու մեր սրտերը միշտ բաց են Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների առջև: Ձեզ գրում է կին, ով անչափ վրդովվեց ոստիկանների կողմից Խորենացի փողոցում Ձեր նկատմամբ թույլ տրված անփութությունից: Վրդովվեց ոչ միայն որպես համաքաղաքացի, այլև՝ երկրպագու, ում սիրելի դերասանուհուն այդքան անհարմարություն պատճառվեց: Կատարվածն, իրոք, դատապարտելի է: Միևնույն ժամանակ, մամուլից տեղեկացա, որ ոստիկանության բաժնում Ձեզ հարգալից են վերաբերվել, բարձրաստիճան ոստիկանը Ձեզանից  ներողություն է խնդրել, անգամ սուրճ են առաջարկել, զրուցել են ու ճանապարհել տուն: Տիկի՛ն Արսինե, Ձեզ գրում է մի կին, ում գործընկեր բժիշկներն արդեն ավելի քան 60 ժամից ավելի է՝ պատանդի կարգավիճակում են պահվում զինված խմբի անդամների կողմից: Նրանց թվում կա իմ ու Ձեզ նման կին, ով ի տարբերություն մեզ,  հաղթահարելով իր մարդկային վախերը, շտապել էր օգնելու մի խումբ զինված տղամարդկանց: Կին, ով աշխատանքից հետո իմ ու Ձեզ նման պետք է տուն վերադառնար, բայց դարձավ այն մարդկանց պատանդը, որոնց օգնության ձեռք էր մեկնել:  Կին, ում ձեռքերով հազարավոր կյանքեր են փրկվել, ով հայ ավանդապահ ընտանիքի մայր է։ Եվ արդեն 60 ժամից ավելի է, ինչ նա ստիպողաբար մնում է երկու տասնյակից ավելի օտար տղամարդկանց հետ` ինչը մեր արժեհամակարգին անահարիր ու խորթ է։  Ես պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր իմ ամուսնու հետ, երբ ինձ հետ նման բան պատահեր: Հավանաբար, ամենաքիչը կխելագարվեր: Վստահ եմ՝ Ձեր ամուսինը նույնպես: Տիկի՛ն Արսինե, Ես ուշիուշով հետևում  եմ Ձեր հարցազրույցներին ու շատ կուզենային դրանցից գոնե մեկում կարդալ Ձեր մտահոգությունը բուժքրոջ ու նրա կոլեգաների  վիճակի մասին: Շատ կուզենայի կարդալ, որ Ձեզ նույնքան մտահոգում է հոգեբանական ու ֆիզիկական ծանր վիճակում գտնվող բուժաշխատողների ճակատագիրը, որքան մտահոգեց Ձեզ պատճառված անհարմարությունը: Տիկի՛ն Խանջյան, Պատանդի կարգավիճակում գտնվող կնոջ դուստրն այսօր նշում է ծննդյան տոնը` առանց մոր: Գիտեմ, որ Դուք էլ ինձ նման ցանկանում եք, որ աշխարհում ոչ մի զավակ ծննդյան օրն առանց մոր նշելու պատճառ չունենա։ Սիրելի՛ Արսինե, Ձեր հանդեպ ունեցած հարգանքս կտասնապակվեր, եթե կոչով դիմեիք զինյալներին՝ խնդրելով ազատ արձակել պատանդի կարգավիճակում գտնվող բժիշկներին: Դեռ ուշ չէ: Հարգանքով՝ Լիդա  Մուրադյան Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն»:  

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am