Ապրիլյան պատերազմի բացթողումների հետքերով

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում 2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին և կատարելագործման ուղիներին: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) հրամկազմի ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մատնանշել է մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդմանը նպատակաուղղված աշխատանքները հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը: Նիստի ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը և ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը, ինչպես նաև բանակային զորամիավորումների և ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Հանգամանալից անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին՝ զեկուցողները մատնանշել են հայտնաբերված բացթողումները և ուսումնական փուլի ընթացքում առանձին ստորաբաժանումների արձանագրած հաջողությունները: Ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք իրականացվել են ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական և գաղափարակա-դաստիարակչական պատրաստության, զինծառայողների ֆիզիկական տոկունության ամրապնդման, մարտական կարողությունների զարգացման, միջանձնային կանոնադրական հարաբերությունների և իրավակարգի պահպանման ուղղությամբ: Ընդգծվել է, որ զինվորական ղեկավարման և իրավապահ մարմինների, բոլոր աստիճանների հրամանատարների կողմից զորքերում իրականացված զինվորական կարգապահության առավել բարՍ րացմանն ուղղված համալիր միջոցառումները նպաստել են նախորդ տարվա համեմատ կարգապահական իրավախախտումների, զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի նվազմանը և մի շարք այլ առանձին ցուցանիշների բարելավմանը:

Սեյրան Օհանյանը նիստի մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ՝ ընգծելով, որ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված դրական դրսևորումները պետք է առաջիկա աշխատանքների ուղենիշ լինեն, իսկ որոշակի, այդ թվում նաև` ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած բացթողումները շտկելու ուղղությամբ պահանջվում է հետևողական աշխատանք:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am