ԱՄՆ-ում զիկա վիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել
ԱՄՆ Նյու Յորք նահանգում զիկա վիրուսով վարակվելու 3 դեպք են ախտորոշել: Վիրուսը հիմնականում տարածված է Լատինական Ամերիկայում, գրում է The New York Times-ը: Բոլոր երեք հիվանդներն էլ վերջերս մեկնել են երկրներ, որտեղ բարձր է եղել վիրուսով հիվանդանալու հավանականությունը, որը փոխանցվում է մոծակների միջոցով: ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոնում ուրբաթ օրն ընդլայնել են երկրների ցուցակը, որտեղ անցանկալի է այցելել` կապված վարակի հետ: Դրանում մոտ 30 երկիր է առկա, այդ թվում` Բրազիլիան, Մեքսիկան, Կոլումբիան, Էկվադորը, Բոլիվիան, Պանաման և Պուերտո-Ռիկոն: Վարակի դեպքում լինում է թույլ արտահայտված մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ցան, հոդացավ և աչքերի կարմրություն: Որոշ հիվանդներ նույնիսկ չեն էլ նկատում, որ վարակվել են:
