«Նույնիսկ մեկ բուժքույր չկա, որ խնամի, մոր կողմից տված սնունդն ամբողջովին հատակին է դրված»

18:56 Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած և ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Արամ Մանուկյանը պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով ներկայացնում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանի որդու` Արամ Մանուկյանի շահերը: Պետրոսյանն ասաց, որ հուլիսի 27-ին առաջադրվել է մեղադրանք հայր եւ որդի Մանուկյաններին: Նրանք հրաժարվել են ծանոթանալ մեղադրանքի բովանդակությանը, չեն ստորագրել որեւէ փաստաթղթի տակ: «Պավել Մանուկյանն ասաց, որ ցանկանում է դատական նիստի մասնակցել, իսկ որդին հրաժարվեց, քանի որ ի վիճակի չէ եւ չի էլ ցանկանում դատարան գալ»,- ասաց փաստաբանը: Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ վիրահատությունից մի քանի ժամ հետո Արամ Մանուկյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: «Ես նման բան չէի տեսել: Միայնակ ու անօգնական, ոչ մարդկային պայմաններում է գտնվում: Անգամ խավարասերները ման են եկել նրա բաց վերքի վրայով: Բացակայում են տարրական հիգիենիկ պայմանները: Նույնիսկ մեկ բուժքույր չկա, որ խնամի, մոր կողմից տված սնունդն ամբողջովին հատակին է դրված, իսկ կողքին միայն մի կտոր պանիր ու չորացած սեւ հաց, որից նույնիսկ չի կարողանում օգտվել: Սա մարդու իրավունքների կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է: Անգամ բժիշկները խալաթ չէին հագնում»,- ասաց փաստաբանը:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am