ԱՄՆ-ը Սիրիայում օդանավակայան է կառուցում
Ամերիկյան զինվորականները սկսել են Սիրիայում ռազմաբազա կառուցել: Times-ի աղբյուրների հավաստմամբ, այն կառուցվում է այն շրջանից ոչ հեռու, որտեղ ակտիվացել են ռուսական զինվորականները: Պարբերականը, վկայակոչելով սիրիացի քրդերի ակտիվիստներին, գրում է, որ մի քանի տասնյակ ամերիկացիներ թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու օդանավակայան են կառուցում, որը խաղաղ ժամանակներում գյուղատնտեսական ավիացիայի կարիքների համար է օգտագործվել: Այնտեղ արդեն հրամանատարական կենտրոն եւ ռազմական ուղղաթիռների համար թռիչքահրապարակ է հայտնվել: Բաղդադում ամերիկյան խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը հրաժարվել է պարզաբանել, թե ինչով են զբաղվում զինվորականները: Նրա խոսքով, Սիրիայում հատուկ նշանակության ուժերի զինծառայողների փոքրիկ խումբ կա, որի խնդիրը հրապարակման ենթակա չէ: Ըստ ՌԲԿ-ի, 50 կմ դեպի արեւմուտք՝ Ղամշլիի շրջակ
