Գևորգ Կոստանյան. Դեռևս իրավական գնահատականներ տալ վաղ է

Հուլիսի 17-ից ծավալվող դեպքերին Գլխավոր դատախազության կողմից վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է, «Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ «Մենք [դատախազությունը] փաստերին կարող ենք արձագանքել համապատասխան իրավական ընթացակարգի արդյունքում, այսինքն՝ նյութեր նախապատրաստելու, գործ հարուցելու, հաղորդումներն ընդունելու և ընթացք տալու արդյունքում միայն։ Նկատի ունենալով, որ այս ողջ ընթացքում դեռևս այդ հարցերի հետ կապված բավականին լուրջ առօրեական նոր տեղեկատվություն և նոր ընթացակարգեր էին ստացվում, հետևաբար մենք ձեռնպահ մնացինք որևէ գնահատական, որևէ կարծիք հայտնելուց և իրականացնում էինք մեր գործառույթը լռելյայն», - ասաց դատախազը՝ նշելով, որ դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախքննության օրինականության նկատմամբ։ «Թեև քրեական գործերը հարուցված են Քրեական օրենքի 219 և 235 հոդվածներով՝ շենքեր-շինություններ գրավելը, զավթելը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, սակայն վաղ է խոսել որևէ արարքի իրավական վերջնական գնահատականի մասին», - ասաց Կոստանյանը՝ նշելով, որ, օրինակ, քրեական գործի հարուցման պահին դեռևս անհայտ էին բազմաթիվ փաստեր, որոնք հայտնի դարձան հարուցմանը հաջորդած օրերի ընթացքում, որոնք այլ իրավական գնահատականի հիմք են հանդիսանում։ Անդրադառնալով զինված խմբի կողմից շտապօգնության բրիգադին ՊՊԾ գնդի տարածքում պահելու փաստին՝ գլխավոր դատախազն ասաց. - «Դեռևս վաղ է իրավական գնահատական տալ այդ փաստի կապակցությամբ, բայց կարող ենք ընդամենը ձևակերպումը հետևյալ տալ՝ եթե այդ անձինք այնտեղ գտնվում են իրենց կամքին հակառակ և բռնության, կամ սպառնալիքի միջոցով սահմանափակված է իրենց ազատ տեղաշարժվելու, առնվազն այդ վայրը լքելու հնարավորությունը, իհարկե, ֆորմալ տեսանկյունից, մենք խոսում ենք պատանդ հասկացության մասին, բայց դեռևս իրավական գնահատականներ տալ վաղ է, որովհետև ապացույցներ քրեական գործով դեռևս մենք չունենք»։ Սղագրությունը՝ azatutyun.am-ի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am