Մարգարիտա Սիմոնյանը`պատրիարք Կիրիլի հայտարարության մասին
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությանն այն մասին, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին չեն կոտորել: Դա տեղի է ունեցել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Հատուկ կարծիք» հաղորդման շրջանակներում, երբ Արման Ա. անունով ունկնդիրը համապատասխան հարց է հղել Սիմոնյանին: Սիմոնյանն ասել է, թե կարող է միայն ենթադրել, որ պատրիարքը թերևս նկատի է ունեցել այն, որ հայերին կոտորել են ոչ թե ըստ կրոնական, այլ ազգային պատկանելության: Նա պնդել է, թե համենայն դեպս հենց դա է լսել իր նախնիներից, ովքեր ևս զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը:
