Իշխանության հույսը

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման հետ կապված ստեղծված իրավիճակից պետք է գտնել խաղաղ հանգուցալուծում, ինչի համար էլ ընթանում են բանակցային գործընթացներ: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է այդ կուսակցության ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանը։ Նա ասել է, որ իշխանության դիրքորոշումը մեկն է՝ խնդիրը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում, և չպետք է լինեն զոհեր: Նիստը վարել է Սերժ Սարգսյանը: «Իշխանության մոտեցումը հայտնել է հանրապետության նախագահը և կուսակցության խոսնակը: Մեր մոտեցումը եղել և մնում է այն, որ հայը հայի վրա չպետք է կրակի: Նոր արյունահեղություն չպետք է թույլ տանք»,- ընդգծել է տիկինը։Անդրադառնալով նշված բանակցային գործընթացում հնարավոր զիջումների մասին խոսակցություններին` Նաղդալյան ասել է, որ խնդիրը զիջումների մեջ չէ: «Խնդիրները, որոնց մասին խոսվում է` մեր երկրում տարիների ընթացքում կուտակված խնդիրներ են, որոնց առնչությամբ բարեփոխումներ են ընթանում, սակայն այսօր դրանք ստվերվում են նոր հարցով` իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց արյունահեղության»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։ «Սասնա ծռերի» կողմից ստեղծված իրավիճակն արդեն 13 օր է շարունակվում, մինչդեռ տպավորություն կա, որ իշխանության մոտեցումը մեկն է՝ դավադիր քայլերով առեւանգել խմբի տղաներին թեկուզ դա լինի արյան գնով։ Եւ այս պարագայում խոսել խաղաղ հանգուցալուծման մասին առնվազն անամոթություն է։ Զարգացումների վեցերորդ օրը թվաց, թե իշխանությունն իսկապես մտահոգված է, ինչը երեւում էր նախագահի զուսպ ելույթից։ Ու չնայած առանձնապես բովանդակային որևէ ելք դրանում չէր մատնանշվում, բայց խաղաղ հանգուցալուծման ընդգծումներ կային։ Բայց, այդ ելույթից հետո տեղի ունեցան ոստիկանական գործողություններ, որոնք էլ ավելի սրեցին իրավիճակը։ Խոսքը ոստիկանության Նախ խախտվեց պայմանավորվածությունն ու խմբի վիրավոր անդամներից մեկին հանձնելու ժամանակ կրակեցին Պավլիկ Մանուկյանի, ապա հորը օգնության վազած որդու վրա։ Դրանից բացի իրավիճակն էլ ավելի գրգռվեց շարքային քաղաքացիների, մինչեւ անգամ տատիկ-պապիկների անհարկի բերման ենթարկելու գործողությունները։ Արդյոք ոստիկանությունն ինքնագործունեություն է ծավալել՝ ոտնահարելով Սերժ Սարգսյանի խաղաղ կարգավորման դիրքորոշումը, թե՞ հասկանալով որ առճակատումը էլ ավելի է սրելու իրավիճակը, քանի որ խնդիրն այլեւս ոչ միայն «Սասնա ծռերն» են, այլեւ ժողովուրդը, որի լայն զանգվածները մի քանի օր է փողոցում իրենց աջակցությունն են հայտնում, իշխանությունն իսկապես ամեն ինչ անելու է, որպեսզի խույս տա արյունահեղությունից։ Իշխանությունների այս մոտեցումը ինչ խոսք կարելի է ողջունել: Եթե, իհարկե, իշխանությունները մինչև վերջ հավատարիմ մնան այդ սկզբունքին և զոհեր թույլ չտալու մոտեցմանը: Սակայն Նաղդալյանի հայտարարությունն առ այն, որ խնդիրը «զիջումների մեջ չէ», քանի որ կարևորը խնդիրը հանգուցալուծելն է առնվազն տարակուսանք է առաջացնում։ Մի՞թե հնարավոր է հանգուցալուծել խնդիրը առանց զիջումների: Մի՞թե իշխանության հույսը փորձված մեթոդն է, որ ժամանակը կլուծի ցանկացած «վերք» ու այդ ժամանակի մեջ կմաշվի բարձրացած ալիքը, կհոգնեն խումբը ու կամովին վայր կդնեն զենքերը։ Մի բան փաստ է, որ զիջումների չգնալու դեպքում իշխանությունն իրեն նոր հարվածի տակ է դնում, որը անկասկած լինելու է, եթե նույնիսկ հաջողվի այս անգամ առանց զիջումների թոթափել իրավիճակը։ Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am