Մերկելին դատի են տվել
Գերմանիայում մի խումբ իրավաբաններ հայց են ներկայացրել Դաշնային սահմանադրական դատարան` ընդդեմ կառավարության միգրացիոն քաղաքականության: Նրանք պահանջում են հակասահմանադրական ճանաչել կանցլեր Անգելա Մերկելի 2015թ. սեպտեմբերի 4-ի որոշումը, որով փախստականների համար բաց սահմաններ են հռչակվում: Ըստ հայցվորների, Մերկելը նաեւ խոչընդոտել է կացության իրավունք տրամադրելու մասին գերմանական օրենսդրության կիրառմանը: Իրավաբանները Գերմանիայի կանցլերին անվանել են «կրկնահանցագործ»` նշելով, որ այդ որոշումը Գերմանիայի ու ԵՄ-ի օրենսդրությանը հակասող միակ որոշումը չէ:
