ՄԻՊ-ը դիմում է պետական մարմիններին

ՄԻՊ հայտարարությունը  

  1. Հուլիսի 17-ի վաղ առավոտից Երեւանում ծավալվող իրադարձությունները ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով: Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետեւանքով սպանվեց Ոստիկանության ծառայող եւ եղան վիրավորներ:
  2. Զինված հարձակմանը հաջորդեց ատելության խոսքի եւ բռնությանքարոզչության աննախադեպ բռնկում:
  3. Տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես էլ բռնությամբ ուղեկցվող հավաքներ, որոնց ընթացքում Ոստիկանության կողմից թույլ տրվեցին խաղաղ հավաքների ազատության եւ անձնական ազատության իրավունքների խախտումներ, եղան նաեւ հրապարակումներ խոշտանգման եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ:
  4. Ատելության խոսքի եւ բռնության քարոզչության, ինչպես նաեւ Ոստիկանության թույլ տված խախտումների հետեւանքով հասարակությունում ստեղծվեց լարվածության մթնոլորտ: Դա իր հերթին նպաստեց հավաքների ընթացքում բռնության դեպքերի ավելացմանը եւ մյուս կողմից՝ Ոստիկանության կողմից թույլ տրվող նոր խախտումների:
  5. Լարվածության շիկացմանն ավելի նպաստեց Ոստիկանության ՊՊԾգնդում գտնվող զինված խմբի անդամների կողմից վերջին օրերին մարդու իրավունքների տեսնակյունից վտանգավոր վարքագծի դրսեւորումը (մեքենաների հրկիզումը, ուղիղ եթերում բռնության ակնհայտ կոչերը, հրազենի ցուցադրումը, անկանոն կրակոցները եւ այլն): Նշվածն անմիջական սպառնալիք է ստեղծումՊՊԾ գնդին հարակից տարածքի բնակիչների, հատկապես խոցելի խմբերի` երեխաների, տարեցների իրավունքների համար: Այս մասին են վկայում նաեւ հենց բնակիչների հրապարակային մտահոգությունները:
  6. Ցավոք, հուլիսի 27-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով եղան վիրավորներ ինչպես ՊՊԾ գնդում գտնվող խմբի, այնպես էլ իրավապահմարմինների կողմից:
  7. Նույն օրը տեղեկություն տարածվեց այն մասին, որ զինված խմբի անդամներին բժշկական օգնություն ցույց տալու համար ՊՊԾ գնդի տարածքմուտք գործած բժշկական անձնակազմը խմբի կողմից պահվել է՝ որպես պատանդ: Այս փաստը հատկապես անթույլատրելի է՝ հաշվի առնելով բժիշկների մարդասիրական բարձր առաքելությունը: Մտահոգիչ է նաեւ այն, որ խմբի անդամների կողմից, ըստ հրապարակված տվյալների, խոչընդոտվում է պատշաճ բուժօգնության ցուցաբերումը խմբի վիրավոր անդամներին:
  8. Նույն օրը տեղեկություններ տարածվեցին նաեւ այն մասին, որ խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ եւ հնարավորություն չունեն առանց իրենց կյանքը վտանգելու լքել գնդի տարածքը:
  9. Այս ամենը հանգեցրեց հասարակությունում անհանդուրժողականության շարունակական խորացմանը: Խիստ մտահոգիչ է այն, որ հասարակության առանձին խմբերի կողմից հրապարակայնորեն ակնհայտ խրախուսվում են ատելությունն ու բռնության կոչերը եւ նույնիսկ իրավունքից դուրս գործելը: Ակնհայտորեն անտեսվում է հասարակության այն հատվածի մասնավոր եւ ընտանեկան կյանքը, ում դեմ ուղղված է ատելությունը: Միջազգային բոլոր պահանջների տեսանկյունից անթույլատրելի այս վիճակին ավելանում է նաեւ այն, որ արդեն առաջ են գալիս տագնապի մթնոլորտ առաջացնող երեւույթներ (օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում եւ հեռուստաընկերություններից մեկում ռումբերի առկայության վերաբերյալ ահազանգերը):
  10. Այսպիսի վիճակը խաթարում է պետական իրավասու ինստիտուտների կողմից մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաեւ խախտումների դեպքերին պատշաճ արձագանքելու ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելը եւ առաջացնում նրանց նկատմամբ վստահության խնդիր: Դրանով պայմանավորված՝ լրջորեն վտանգվում է Հայաստանում մարդու իրավունքների երաշխավորման ողջ համակարգը՝ բացասական ազդեցություն թողնելով իրավունքի գերակայության վրա:
  11. Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի պետության համապատասխան մարմինները եւ հանրային գործիչները ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը: Անհրաժեշտ է ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնում եւ վերջապես՝ ստեղծված իրավիճակի խաղաղ ու անվնաս հանգուցալուծում:
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am