Վթարային վայրէջք`մայրուղու վրա. տեսանյութ
Ականատեսները տեսանկարահանել են Մերձմոսկովյան շրջանի Յարոսլավլի մայրուղու բաժանարար գծում կատարած ինքնաթիռի վթարային վայրէջքը և տեսանյութը տեղադրել են YouTube-ում:Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` մասնավոր թեթևաքաշ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել շարժիչի խափանման պատճառով: Մոսկովյան շրջանի իրավապահ մարմինների աղբյուրի տեղեկություններով` օդաչուն բարեհաջող է վայրէջք կատարել և ինքնաթիռից բացի ոչ մի տրանսպորտային միջոցի վնաս չի հասցրել:Այս պահին միջադեպի պատճառով մայրուղու վրա խցանում է առաջացել:
