Արսինե Խանջյանը Հայաստան է ժամանաել հարազատների հարսանիքին մասնակցելու

Նախօրերին հանրության շրջանում բուռն քննադատության արժանացավ հանրահավաքի մասնակցելու համար Խորենացի եկած կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին ոստիկանություն բերման ենթարկելու փաստը: Թեև, ոստիկանությունը ներողություն է խնդրել դերասանուհուց պատճառված անհարմարության համար՝ կատարվածը որակելով թյուրիմացություն, միևնույնն է նման միջադեպերը բացասաբար են ազդում ոստիկանության և առհասարակ Հայաստանի հեղինակության վրա: «Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է դերասանուհի Արսինե Խանջյանի հետ:   -Իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում։ -Հուսով եմ, որ հանգուցալուծումը արյունահեղությամբ չի լինի։  Ոչ ես անձնապես, ոչ էլ սփյուռքը.... սփյուռքի համար անընդունելի է այն, որ հայը հային կարող է այսքան վնասել։ Պետությունը պետք է ձև  գտնի, եթե չգտնի, պատմական ամենամեծ հանցավորը կդառնա։ Պատասխանատու կլինեն նաև կուսակցությունները։ Որոշ կուսակցություններ ինձ զարմացնում են, որովհետև ոչ մի քայլ չեն անում։  Նախագահը չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնի, բայց կցանկանայի ասել նրան, որ եթե նրա վրա ճնշում են գործադրում Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, եթե, իսկապես, իր ցանկությունը իր ժողովրդին ճնշելը չէ, թող իմանա, որ սփյուռքը միայն նյութական օժանդակություն, Ղարաբաղ գնալ պայքարելով կամ Ցեղասպանության հարցով  զբաղվելով չի սահմանափակվում։ Մենք կարող ենք օգտագործել նաև սփյուռքի մեր ուժը, որ նա կարողանա ասել Ռուսաստանին, որ նա չի ճնշվի Ռուսաստանի շահերի համար, որովհետև սփյուռք ունի, որի առաջ պատասխանատու է, որովհետև սփյուռքը ազգության մաս է կազմում։ -Նաև կխնդրեի, որ Հայաստան գալու պատճառների մասին խոսեիք։ Այստեղ նոր ֆի՞լմ է նկարահանվում։ -Այս անգամ ֆիլմի համար չեմ եկել։ Բարեկամներ ունեմ, որ շաբաթ օրը պետք է ամուսնանան։ Եկել եմ հարսանիքի մասնակցելու։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am