Սպիտակ տունը պարզաբանել է Բայդենի խոսքերը
Սպիտակ տունը պարզաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի խոսքերը Սիրիայում ռազմական գործողության հնարավորության մասին. խոսքը միայն ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ գործողության մասին է: Այս մասին ԱՄՆ վարչակազմը տեղեկացրել է՝ վկայակոչելով փոխնախագահի շրջապատի աղբյուրին: «Փոխնախագահը նկատի է ունեցել, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի քաղաքական լուծում փնտրելուն զուգահեռ, մենք ռազմական գործողություն ենք իրականացնում ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ի քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա»,- Սպիտակ տան հաղորդագրությունն է մեջբերում Gazeta-ն: Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Սիրիայում հակամարտության ռազմական լուծման պատրաստակամության մասին, եթե չհաջողվի այնյ լուծել քաղաքական ճանապարհով:
