Լուսանկարը խեղաթյուրվել է, որպեսզի օգտագործվի կոնկրետ քարոզչական նպատակներով

Պատանդառված բժիշկներից մեկի հետ կապված, «ֆեյսբուքներում» երեկ ինտենսիվ շրջանառվում էր մի լուսանկար, որտեղ պատկերված է այդ բժիշկը՝ զինված խմբի անդամների հետ, մի սենյակում, անկաշկանդ նստած՝ զրուցելիս։ Այդ նկարը «մատուցվում» էր, թե՝ տեսեք, որ նա ոչ էլ պատանդ է, տեսեք, ինչ համերաշխ նստած է, զրուցում են եւ այլն, եւ այլն։ Տարածված լուսանկարում, ի դեպ, անհասկանալի է, թե ո՞ւր կամ ո՞ւմ է նայում շտապօգնության բուժաշխատողը։ Բայց։ «Սասնա ծռերը» ավելի վաղ տարածել էր լուսանկարներ։ Եվ ահա, այդ լուսանկարների մեջ տեսնում ենք նույն՝ երեկ ինտենսիվ շրջանառվող նկարը… Պայմանականորեն այդ լուսանկարները համարակալել ենք՝ 1 եւ 2։ Եվ այսպես. ԱՌԱՋԻՆ լուսանկարը, որ տարածվում է՝ ցույց տալու համար, թե՝ պատանդ վերցված բժիշկը, տեսեք, հանգիստ զրուցում է զինված խմբի անդամների հետ։ Էականն այստեղ այն է, որ դա ներկայացվում է որպես հենց հիմա, այժմ արձանագրված իրավիճակ։ Բայց 2-ՐԴ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ պարզ երեւում է Պավլիկ Մանուկյանը։ Հասկանալի է դառնում նաեւ, թե ում է նայում լուսանկարում պատկերված բժիշկը։ Ի՞նչ է ստացվում։ Հարցն այն է, որ տվյալ բժիշկը հուլիսի 27-ին, իր կոլեգաների հետ, հայտնվել է պատանդի կարգավիճակում, այն բանից հետո, երբ արդեն վիրավորվել ու հիվանդանոց էր տեղափոխվել Պավլիկ Մանուկյանը։ Այսինքն՝ անկախ այն բանից, թե տվյալ բժիշկը այդ լուսանկարում ինչ տեսքով է նստած եւ այլն, դա ավելի վաղ ու ա՛յլ իրավիճակում արված լուսանկար է։ Ավելին՝ այն հատուկ կտրվել է, այսինքն՝ խեղաթյուրվել է, որպեսզի օգտագործվի կոնկրետ քարոզչական նպատակներով։ …Հասկանալի է, որ տվյալ բժիշկը էլի է եղել ՊՊԾ գնդում, ու հնարավոր է՝ արդեն այդ փորձառությունը նկատի ունենալով են շտապօգնության կանչի սպասարկումը այս անգամ եւս նրան կամ նրա անձնակազմին փոխանցել։ Շատ հնարավոր է նաեւ, որ նա ու գործընկերները հիմա էլ հանգիստ զրուցում են զինված խմբի անդամների հետ։ Վերջիվերջո՝ պատանդ են թե ոչ, բժիշկներ են, որ կարող են օգնել վիրավոր կամ վատառողջ անձանց։ Եվ հետո, երբ ասում ենք՝ պատանդի կարգավիճակում են, դրանից դեռ չի հետեւում, որ պիտի ատրճանակը քունքին դեմ տված պահեն։ Այս լուսանկարների հետ կապված էական է ուրիշ բան։ Կոնկրետ այն, որ որոշակի անձինք միտումնավոր ապատեղեկացնում ու ապակողմնորոշում են հանրությանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում բ բբ  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am