Ռուսաստանում էլ են հայերին բերման ենթարկում

Պատճառաբանում են, որ Հայաստանի իրադարձությունների հետ են կապված Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում էլ ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից` անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում էր Խորենացի փողոցում: Մեր զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում` հենց փողոցից տանում են: Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն էլ իմանում, թե խոսքն ինչի մասին է, եւ միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց` ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված: «Մեր հարեւանի կինը, որը մի քանի օր առաջ էր ամուսնուն կորցրել, ռուս ոստիկանների կողմից բերման է ենթարկվել: Լավ է, որ ամուսնու «սեւ թուղթը» մոտն է եղել, ինչն էլ ստիպել է, որպեսզի այդ կնոջը ծանոթ ոստիկանը բաց թողնի»,- «Առավոտ»-ին պատմեց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկը, որը թեեւ ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, սակայն վստահ չէ, որ իրեն էլ փողոցից մյուսների պես չեն տանի: Նրա խոսքով՝ տեղում ստուգում են, եւ եթե քեզ հետ այդ պահին պատահաբար չունես անձը հաստատող փաստաթուղթ, ապա պահում են այնքան՝ մինչեւ հարազատները որեւէ փաստաթուղթ ներկայացնեն: Մեզ պատմեցին նաեւ, որ բերման ենթարկվածների մեջ կան տարբեր տարիքի մեր հայրենակիցներ, նաեւ մանկահասակ երեխաներ, որոնք սպասում են, թե երբ ազատ կարձակվեն: «Ծանոթ հայեր կան, որ գնացել էին մեկ այլ քաղաքից իրենց իրերը բերելու, ու ճանապարհին կանգնեցրել են ոստիկանները, ստուգել ավտոմեքենան, տարել բաժին եւ ասել՝ քանի որ Հայաստանում «տեռորիստական» ակտ է տեղի ունեցել, մենք պարտավոր ենք ստուգելու բոլոր հայերին»: Մեր զրուցակիցները ասացին, որ ոստիկանությունը նման գործողություններ է կատարել Կուրսկի շրջանում:  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am