Վարդգես Գասպարիին բերման ենթարկելուց հետո աղբանոց են տարել

<<Հայկական ժամանակ>> - ի զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Պարոն Գասպարի, Ձեզ էլ էին չէ՞բերման ենթարկել վերջին օրերին: Այո, երեկ: Այն ուղեկցվե՞ց բռնությամբ: Ուրեմն ինձ Խորենացիում բռնեցին, ոստիկանական մեքենա կար, տարան շպրտեցին ինձ էնտեղ, եկավ Երանոսյանը, փորձեց ինձ սադրել՝ բա էնտեղ լավ ես գոռգոռում, ասա տեսնեմ ինչ ես ասում: Ես իրեն իհարկե արժանի չհամարեցի պատասխանեմ: Ինձ գցել էին ոստիկանական մեքենայի մեջ՝ մոտ 40-50 սմ-անոց մի խուց, դրա հատակին նստած, իսկ ոտքերս դուրսն էր, եթե չեմ սխալվում՝ Երանոսյանն էր, ասաց, որ ոտքերս շրջեն դեպի առաստաղ, ու իմ վնասված ողնաշարով, ինձ երկու տակ արած, փակեցին էդ խցի մեջ: Տեւական ժամանակ ինձ պահեցին այդ վիճակում: Հետո արդեն բաժնում ինձ ստիպում էին, որ իմ ոտքով գնամ, ինձ ասեցին բավական է կապիկություն անես, մեկ է՝ կլաուզնիկ ես: Հետո տարան բաժին, կողքը զուգարան կար, գնում էին լվացվելու, գալիս ձեռքներն իմ վրա թափ տալիս: Ոստիկանության ներքին զորքե՞ր էին տարել: Չէ, ինձ Կենտրոնի բաժին էին տարել, մոտ 4 ժամ պահեցին, հետո առաջարկեցին լքել ոստիկանության տարածքը, ես բնականաբար չգնացի, ասեցի ոնց բերել եք, նենց էլ տարեք: Իրենք տարան ոստիկանության շենքի հետնամասում գտնվող աղբանոցը, դրեցին էդ աղբանոցում: Այլ մարդկանց նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություններ էին կատարում, չէի տեսնում, բայց լսում էի, որ հատկապես տարեց մարդկանց ահաբեկում էին, թե ի՞նչ է, եկել եք ահաբեկիչների՞ն ես սատարում: Ինձ  թվաց, որ այդ զրույցների ընթացքում մի տարեց մարդու ապտակեցին, բայց դե ինչպես գիտեք էդ մարդիկ սովորաբար չեն արտահայտվում: Տեղյակ եք երեւի, որ երեկ բերման էին ենթարկել հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին, ինչը կանադական մամուլում սկանդալի է վերածվել, ըստ Ձեզ չե՞ն ճանաչել վերջինիս, թե՞ հրաման էին ստացել, պետք է կատարեին: Ամեն անարխիայի մեջ էլ կա մի տրամաբանություն, մենք եւ նրանք, ես կասեի՝ մենք-ը Արսինե Խանջյանն է, իսկ իրան բերման ենթարկողը ոստիկան Մագան է: Սա է մեր սահմանը: Մեր ազատամարտիկները՝ Սասնա Ծռերը Մոնթեի շառավիղներն են, Մոնթեի բարոյականության կրողն են, որ պատանդներից մեկի բաց են թողնում, որովհետեւ ալերգիա ունի, մյուսին բաց են թողնում, որովհետեւ նշանդրեքն է: Իսկ իրավապահները տասնապատիկ անգամ ստոր ու անմարդկային վերաբերմունք էին դրսեւորում, սակայն մեր տղաներն իրենց մարդկային դրսեւորմամբ ցույց են տվել, որ Մոնթեի շարունակությունն են»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am