Դասեր կքաղե՞ն սխալներից

«Սասնա ծռերի» կողմից Հայաստանում հուլիսի 17-ից ի վեր հաստատված իրավիճակը կարծես մոտենում է հանգուցալուծման, որքան էլ ցավալի է, կանխատեսվում է ոչ խաղաղ հանգուցալուծում, որում մեղքի բաժին ունեն ինչպես իշխանությունները, այնպես էլ իրավիճակի համակարգումը ստանձնած լիդերները։ Երեկ գիշեր ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հանդեպ իրավապահները կիրառեցին հատուկ գործողություն: Արդյունքում խմբի սիմվոլ հանդիսացող Պավլիկ Մանուկյանն ու իր որդին՝ Արամը հրազենային վիրավորում ստացան ու ոստիկանները նրանց դուրս բերեցին ՊՊԾ գնդի տարածքից, ինչպես նաեւ դեռեւս չպարզված հանգամանքներում եւս երկուսը նրանց հետ ընկան իրավապահների ձեռքը։ Ոստիկանությունը հայտարարում է, թե տղաները հանձնվել են, մինչդեռ հակառակ կողմը՝ հերքում է, մեկնաբանելով, թե նրանց առեւանգել են ոստիկանները։ Խմբի անդամները հերքել են նաեւ, թե ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել եւ որ Պավլին ու իր որդին վիրավորվել են այն ժամանակ, երբ համաձայնություն է ձեռք բերվել գնդի տարածքում գտնվող վիրավորներից մեկին իրավապահներին հանձնելու եւ հիվանդանոց տեղափոխելու ընթացքում։ Ինչեւէ, չհաշված երեկվա միջադեպը, կարելի է արձանագրել, որ անցնող տասը օրերը ըստ էության պահվում էին իշխանություն-հասարակություն որոշակի հավասարակշռության, մինչդեռ երեկ գիշերը խախտվեց այդ հավասարակշռությունն իշխանության օգտին: Դատելով կողմերի պարզաբանումներին, կարելի է եզրահանգել, որ իշխանությունը ընտրել է շարժումը մաշեցնելու ճանապարհը, պարզապես երեկ գիշեր օգտվել է ընձեռված հնարավորություններից եւ հաջողություն գրանցել։ Այն, որ Սերժ Սարգսյանը խուսափելու է բախումից, գրեթե բոլորը կանխատեսում էին հենց սկզբից, քանի որ նրան ավելի շատ բնորոշ է դեպքերին ու իրադարձություններին սառնասրտորեն վերաբերվելու, դրանք ինքնափոշիացման տանելու մարտավարություն։ Սակայն մյուս կողմից չխոսել այսպես կոչված շարժման առաջնորդների անհաշվենկատ գործողությունների մասին, որոնց արդյունքում հնարավոր եղավ իշխանության դիրքային առավելությունը, պարզապես անթույլատրելի է։ Նախ անհասկանալիորեն Խորենացի փողոցում հավաքված հազարավոր մարդկանց երթով պտտեցնում էին մայրաքաղաքի փողոցներում, մինչդեռ գլխավոր խնդիրը ՊՊԾ գնդում գտնվող տղաների անվտանգությունն է, որի երաշխավորը պետք էր կանգնել՝ չհեռանալով այդ տարածքից։Եվ մինչ երթը տեղի էր ունենում, իրավապահները փաստորեն ինչ-ինչ գործողություններ են կատարել ՊՊԾ գնդի տարածքում, որից հետո վիրավորվել են զինված խմբի մի շարք անդամներ։ Անհասականլի էր նաեւ, թե ինչպես բառի բուն իմաստով դատարկվեց ձևավորված հարթակը, որը ամենավճռական տրամադրություններով ու կոչերով էր դիմում հասարակությանը։ Արդյունքում այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ամենավճռական պահին իրականում որտեղ են եղել լիդերները։ Այսպիսով՝հերթական անգամ համաժողովրդական շարժումը ջլատվում է առաջնորդների անպատասխանատվության պատճառով, կգիտակցեն սխալը եւ կփոխեն մարտավարությունը, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Անի Սահակյան

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am