Մուշում ձերբակալվել է 22 մարդ
Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մուշ նահանգի Բուլանըք շրջանում ձերբակալվել է 22 մարդ։ Ձերբակալությունների ալիքն իրականացվել է «ինքնավարություն» հռչակելու կապակցությամբ անցկացվող հետաքննության շրջանակներում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրդաբնակ նահանգներում ինքնավարություն հռչակելու մասին հայտարարել է Դեմոկրատական շրջաններ կուսակցությունը (DBP)։ Դրա հետ կապված՝ Բուլանըքի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ձերբակալվել են DBP-ի շրջանային մասնաճյուղի ղեկավարության անդամները, ինչպես նաև երկու փոխքաղաքապետ։ Կասկածյալներին տեղափոխել են անվտանգության ծառայություն։
