Պրոցեսը կրկին Վիտալի Բալասանյանի ձեռքում է. ինչի շուրջ են բանակցում այս անգամ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ, քանի որ նրանց հետ կապի բոլոր միջոցները վերացվել են, իսկ կապ ապահովող գործիչներն էլ` տարբեր պատճառաբանություններով ձերբակալվել: Ցերեկվա ընթացքում մի շարք բժիշկներ շարունակում էին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից պահանջել, որպեսզի նրանք ազատ արձակեն շտապօգնության երկու բժիշկներին եւ բուժքրոջը, որոնք արդեն երկրորդ օրն է՝ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Սակայն կոչերը մնացին օդում: Զինված խմբավորման անդամների ոչնչացումը թույլ չտալու նպատակով բողոքի ցույցն էլ երեկ տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Խորենացու փողոցում համեմատաբար անդորր էր: Ազատության հրապարակից, ի տարբերություն նախորդ օրերի, այս անգամ մարդիկ ուղեւորվեցին դեպի Բաղրամյան փողոց: Սակայն հորդառատ անձրեւի տակ հասնելով Ֆրանսիայի հրապարակ՝ Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկ, մի առ ժամանակ կանգ առան եւ կրկին վերադարձան հրապարակ, ապա ցրվեցին՝ խոստանալով վերադառնալ: Տպավորություն է, որ հուլիսի 17-ից մեր երկրում ստեղծված իրավիճակը մի տեսակ «կանգ է առել»: Նկատենք, որ հուլիսի 21-ին, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդական առաքելությամբ Երեւան եկավ, իրավիճակը 2 օր անց փոխվեց. նախ՝ պատանդ մնացած ոստիկանները ազատ արձակվեցին, ապա՝ զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, այնուհետեւ լրագրողների հետ հանդիպում կազմակերպվեց… Բայց երբ ինչ-որ ուժերի դրդմամբ Վիտալի Բալասանյանին փորձեցին դուրս մղել բանակցային գործընթացից, իրավիճակը դարձյալ մտավ փակուղի: Երկու օր է՝ երկու կողմերն էլ լռում են. ո՛չ ոստիկանական մեքենաներ են այրվում, ո՛չ էլ վիրավոր զինյալների մասին ենք լսում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ արդեն երկու օր է՝ վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության եւ զինյալների միջեւ: Դարձյալ պրոցեսը գտնվում է գեներալ Բալասանյանի ձեռքին: Փորձ է արվում համոզել «Սասնա ծռեր»-ին` հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն եւ քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի: Բայց մյուս կողմից էլ իշխանությունները պետք է երաշխիքներ տան միջնորդներին, որ զինյալները խիստ պատժիներ չեն կրի հանձնվելուց հետո: Ահա, այսպիսի բարդ իրավիճակ է, որի հանգուցալուծումը արդեն 13 օր է՝ չի գտնվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am