Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ արձագանքել. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների և անձամբ դե-ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերին ուժգնացած հակաօրինական գործողությունների հրահանգումը, կազմակերպումն ու իրագործումը»: «Արհամարհելով Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդի պահանջը, քաղաքական և հասարակական մի շարք դերակատարների, մտավորականության, ինչպես նաև ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջազգային հանրության հորդորները՝ հանգուցալուծել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով, դե-ֆակտո իշխանությունները ընտրել են արյունահեղության ուղին, ինչը դրսևորվեց բանակցությունների հրավիրված և հրազենից դավադրաբար վիրավորված Պավել Մանուկյանի, ապաև նրա որդու՝ Արամ Մանուկյանի դեպքում», - ասված է հաղորդագրությունում։ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության պատվիրատուներն ու աջակիցները մինչ այժմ բացայատված չեն։ «2008թ. մարտի 1-ին դե-ֆակտո իշխանությունների կողմից 10 խաղաղ քաղաքացիների սպանությունն իրագործողներից և նրանց հրաման տվողներից որևէ մեկը պատասխանատվության ենթարկված չէ, երկրում համատարած կիրառվում է ընտրովի արդարադատություն, որի արդյունքում մարդասպանները չեն դատապարտվում, իսկ ամենաաննշան զանցանքը, սեփական քաղաքական հայացքների ոչ ստանդարտ ձևով խաղաղ արտահայտելը կարող է պատճառ դառնալ քաղաքացու տարիներով ազատազրկման: Արդյունքում ունենք 15 քաղբանտարկյալ, իսկ այժմ էլ՝ շինծու մեղադրանքներով տասնյակից ավելի ձերբակալվածներ։ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ, Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ապօրինի բերման է ենթարկվել, դաժանաբար ծեծվել է, որի արդյունքում նա կորցրել է գիտակցությունը. բժշկական հաստատությունում նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ՝ գլխի և մարմնի վրա: Նույն կերպ դաժան ծեծի են ենթարկվել մի շարք քաղաքացիական ակտիվիստներ», - հայտարարում է «Ժառանգությունը»-ը՝ շարունակելով. - «Վերջապես, երեկ՝ հուլիսի 27-ին, ընդամենը խաղաղ հանրահավաքի մասնակցելուն շտապող հարյուրավոր քաղաքացիներ կեղծ, շինծու մեղադրանքով, իբր անկարգություններին մասնակցելու համար, բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների թվում են եղել նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Նախախորհրդարան»-ի և Հակաճգնաժամային խորհրդի մի շարք անդամներ»: «Ժառանգություն»-ը հայտարարում է, որ Հայաստանում դադարել են գործել իրավապահ մարմինները, «քանի որ հակաօրինական գործողությունները, որոնք ավանդաբար և պարբերաբար կիրառվել են իշխանությունների կողմից, կարելի է որակել որպես սեփական քաղաքացիների ահաբեկմանն ուղղված պատժիչ գործողություններ»: «Այս ամենը գալիս է հիմնավորելու այն փաստը, որ «Սասնա ծռեր»-ը հակաահաբեկչական խումբ է: Իսկ այն համաժողովրդական աջակցությունը, որը դրսևորվեց «Սասնա Ծռեր»-ի հանդեպ փաստում է, որ ամբողջ ժողովուրդը դարձել է իշխանությունը բռնազավթած վարչախմբի պատանդը, սակայն դեռ չի կորցրել հույսը ազատագրվելու և կառուցելու իր երազանքների Հայաստանը՝ ազատ, արդար և հզոր», - ասված է հայտարարությունում: «Ժառանգություն»-ը պահանջում է «գործող դե-ֆակտո իշխանություններից՝ անհապաղ թույլ տալ սնունդ, ջուր և դեղորայք հասցնել ՊՊԾ գնդում պատսպարված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ապաև վերսկսել նրանց հետ բանակցությունները՝ խնդիրը անարյուն հանգուցալուծման հասցնելու նպատակով»։ «Վերականգնել Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգի գործունեությունը, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և վերջին օրերին քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մյուս քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկել խաղաղ քաղաքացիների հանդեպ ապօրինություններ և բռնություններ գործադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։ Ձևավորել ժողովրդական վստահության ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի և կանցկացնի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ արդեն այս տարվա դեկտեմբեր ամսին», - հայտարարում է «Ժառանգություն»-ը Կուսակցությունը «կոչ է անում համաքաղաքացիներին դուրս գալ փողոց, մասնակցել հանրահավաքներին, իրենց բողոքի ձայնն արտահայտել ընդդեմ իշխանությունների ապօրինությունների և թույլ չտալ իշխանություններին շարունակելու արյունահեղությունը»: «Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ արձագանքել Հայաստանում դե-ֆակտո իշխանությունների սանձազերծած համատարած պատժիչ գործողություններին, բռնաճնշումներին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին», - ասված է հայտարարությունում։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am