ՊՊԾ գնդում գտնվող բուժաշխատողներին սնունդ են փոխանցել

22:29 Արդեն երկրորդ օրն է՝ շտապօգնության 3 աշխատակիցներ (բժիշկներ Նորայր Թեւանյանը, Սալվադոր Խեչոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը) գտնվում են ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում: Այսօր «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը աշխատանքային ներքին հեռախոսակապով կապ է հաստատել բժիշկներից Սալվադոր Խեչոյանի հետ, սնունդ եւ դեղորաք փոխանցել: Մեր հարցին, թե ինչպես են բուժաշխատողներն իրենց զգում՝ Ստեփանյանը պատասխանեց. «Մի 3 ժամ առաջ եմ խոսել, լավ են, երեւի հոգնած են ուղղակի, որովհետեւ երկրորդ սուտկան է սկսվում, որ այնտեղ են»: Մեր հարցին՝ սնունդը միայն բուժաշխատողների համա՞ր է փոխանցվել՝ «Շտապօգնության» տնօրենը դրական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենցից սնունդ չեն ուզում: «Հնարավո՞ր է «Սասնա ծռերը» համաձայնեն ներսում եղած բուժաշխատողներին դուրս թողնել, եթե նոր խումբ գնա այնտեղ» հարցին Ստեփանյանը պատասխանեց. «Մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ հաջորդ  հերթափոխի անդամներին էլ չեն պահի այնտեղ, կամ նրանց բաց կթողնեն: Մենք երբ կանչ ստացանք, ասացին, որ ծանր վիրավորներին պետք է տեղափոխենք հիվանդանոց: Այդ պայմանը չկատարվեց, վիրավորներին պահեցին իրենց մոտ: Հիմա մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ բուժաշխատողներին կթողնեն: Կամ հե՞շտ է մարդկանց համոզել, ասել՝ գնացեք, հերթապահեք այնտեղ եւ հայտնի չէ ինչքան ժամանակով»: Խոսելով գնդի տարածքում գտնվող վիրավորների մասին՝ Ստեփանյանն ասաց, որ նրանցից մեկը վիրահատության կարիք ունի, գնդակը ոտքի մեջ է: Մյուս վիրավորի վնասվածքը գոտկատեղի հատվածում է. վնասվածքը դարձյալ հրազենային է, բայց մարմնում փամփուշտ չկա: armtimes.com

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am