Գարեգին Չուգասզյանը բաց նամակ է հղել

22:05 Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գարեգին Չուգասզյանը բաց նամակ է հղել: Նամակը ներկայացնում ենք ստորև: «Վարուժան ջան, Գիտեմ, որ կենացների ու շնորհավորական խոսքերի կարիքը երբեք չես ունեցել, և առավել ևս հիմա դրա ժամանակը չի… Քեզնից լավ քո անելիքը ոչ ոք չգիտի այսօր ու չգիտեր երեկ, երբ դու լինելով Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից մեկը՝ քո բազմաթիվ ազնիվ զինվորական ընկերներիդ հետ, ատամներդ սեղնած հետևում էիր Մարտի 1-ի ողբերգությանը և նրան հետևած՝ տարիներ շարունակվող քաղաքական խեղկատակությանը:  Դու Պաշտպանության նախարարությունում ոչ թե պաշտոն էիր զբաղեցնում ու տուն պահում, այլ դա քո կոչումն էր, և սեփական անկախ հայրենիքի սպայի առաքելության բարձր գիտակցությամբ դու քո պարտքն էիր կատարում, ինչպես պաշտոնակից և զինակից ընկերներից շատ շատերը, որոնք նույնպես հասկանում էին որ ինչ-որ շատ լուրջ բան այնպես չէ մեր հայրենիքում, ու որ Տիտանիկը նստած ուղևորների նման գնում ենք դեպի կործանում: Վահե Ավետյան սպայի խոշտանգումներն և ողբերգական մահն էին այն առիթը, որը ստիպեց քեզ երրորդ հանրապետության հետ հույսեր կապելուց հրաժարվել ՝ հասկանալով որ այն վերջանում է և որ շտապ պետք է զբաղվել չորրորդի նախապատրաստությամբ: Եվ ի զարմանս քո ծառայակից սպաների ու ղեկավարության՝ հրաժարվեցիր բարձր պաշտոնից և աշխատավարձից ու քեզ ամբողջովին նվիրեցիր արժանապատիվ, ինքնիշխան ու արդար Նոր Հայաստանը պատկերացնելու ու իրականություն դարծնելու քաղաքական պայքարին: Քո համար այլևս պարզ էր, որ գաղութացված երկրիդ վաճառված կառավարիչները այլևս խամաճիկ են և ուրեմն անկախության տարիների բացառիկ նվաճումը ՝ բանակն անգամ, որը ճնշող մեծամասնությամբ բաղկացած լինելով ազնիվ սպաներից, վերածվում է այնպիսի գործիքի, որն կամա, թե ակամա օտարի քաղաքական ղեկավարության հրամանատարության տակ է անցնում: Վկան ապրիլյան քառօրյա պատերազմը, որն էլ դարձավ այն վերջին կաթիլը, որը քեզ ու ընկերներդ ստիպեց գնալ ապստամբական գործողության ՝ հասկանալով որ թշնամին տանն է ու շուտով հասնելու է մեր ընտանիքներին և ժամանակն է սեփական ինքնազոհությամբ արթնացնել և նվաճել ժողովրդի սիրտը: Գիտեմ, որ շատ ընկերներ ունես Պաշտպանության նախարարությունում առավել ևս համակիրներ, որոնք ամբողջովին կիսում են քո գաղափարները, որոնք մշտապես կարդացել են քո քաղաքական հոդվածները և լսել ելույթները՝ համակրելով նրանց: Վստահ եմ, որ եթե այս հանցագործ բանդան որոշի գրոհել ձեր վրա, ապա կհասունանա քո բանակային ընկերների ժամանակը ևս:  Դեպքերի բոլոր հնարավոր զարգացումների դեպքում, դու և ապստամբ ընկերներդ հասել եք ամենակարևորին՝ նվաճել եք ամենաթանկ բանը կյանքում՝ ձեզ ծնած ու սնած ժողովրդի այն սերը, որով այն պարուրեց այս օրերին քեզ ու քո ընկերներին և հավատաց, որ «Սասնա ծռերը» նորից իրենց քաղաքում են ապրում ՝ իրենց կողքին…  Գարեգին Չուգասզյան»,- ասված է նամակում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am