Արցախի ազատամարտիկների միությունն անհանգաստացած է

20:10 Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երեւանում ստեղծված իրավիճակի մասին։ Հայտարարության մեջ ասվում է. «Ս.թ. հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված խմբի կողմից ձեռնարկված հարձակման արդյունքում հեղվեց հայի արյուն, ծանր հարված հասցվեց մեր ազգի հեղինակությանը: Անչափ ցավալի է, որ այդ գործողության կազմակերպիչներից ոմանք Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են… Մարդիկ, որոնց հետ կողք-կողքի, նույն խրամատում կանգնած, պաշտպանել ենք հող-հայրենին, իսկ այսօր, կարծես թե` հայտնվել բարիկադի տարբեր կողմերում: Թե որքանով է հիմնավորված ու վեհ հակառակ կողմում հայտնված հայրենյաց պաշտպանի նպատակն ու դրան հասնելու միջոցների ընտրությունը, ցույց կտա պատմությունը, բայց որ այսօր արդեն ունենք հայի խեղված ճակատագիր, երկատված ժողովուրդ եւ աննախանձելի ներքաղաքական իրավիճակ, դա ակնհայտ է… Ակնհայտ է, քանզի այս պահի դրությամբ ունենք Արցախի պաշտպանության համար մարտնչած, բայց հայի ձեռքով սպանված հայ գնդապետ, հայի կրակոցից վիրավորված հայ քաղաքացիներ, հայի ձեռքում գտնվող հայ պատանդներ, այդ թվում նաեւ կին… Այսքանից հետո մենք` ձեր երեկվա մարտընկերները, սխալվել, թե±, պարզապես, երեւակայության ուժով հավատացել ենք, որ հանձինս ձեզ ունենք հայրենիքի ճակատագրով մտահոգ զինակիցներ… Դատելով ստեղծված ծանր իրավիճակից, պարզվում է, որ սխալվել ենք… Սխալվել ենք, քանի որ ձեր ընտրած ճանապարհով դուք հյուծում եք ազգն ու հայրենիքը, այլ ոչ թե` տանում հզորացման… Չմոռանանք, որ ապրիլյան դեպքերից շատ կարճ ժամանակ է անցել եւ չի բացառվում առավել դաժան ու երկարատեւ առճակատման հավանականությունը… Հանգամանք, որը մեզ հուշում է ոչ թե ներքին ընդվզումներով ջլատել մեր համազգային դիմադրողականությունը, այլեւ առաջնորդվել միաբանվածության եւ համախմբվածության տեսլականով… Գիտակցեք, որ պառակտիչ գործողություններով դուք թուլացնում եք առանց այն էլ դժվար ժամանակներ ապրող Հայաստանը… Իսկ թուլացնելով Հայաստանը` վտանգում եք նաեւ Արցախի ապագան: Ի տարբերություն ձեզ, մենք` երեկվա պատերազմի մասնակիցներս, հավատացած ենք, որ սոցիալ-տնտեսական բազմաթիվ հիմնախնդիրներ ունեցող մեր երկրի ապագա հաջողության հիմքը խաղաղ ու հետեւողական բարեփոխումներն են, որ Արցախի անկախության ու նրա տարածքային ամբողջականության լիարժեք ապահովման գրավականը մեկս-մյուսին հասկանալու, այլ ոչ թե հասարակությանը սեփական պետության դեմ լարելու մեջ է… Ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ոչ միանշանակ իրավիճակից, Արցախի ազատամարտիկների միությունը կոչ է անում ինչպես զինված խմբի անդամներին, այնպես էլ վերջիններիս անհավասարակշիռ գործողություններից ոգեւորված մի շարք հասարակական ու քաղաքական կազմակերպություններին ձեռնպահ մնալ Մայր Հայաստանի ներքաղաքական վիճակը սրելու անհեռատես քայլերից եւ բռնել խոհեմության ճանապարհը: Իսկ այդ ճանապարհը մեկն է` ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին եւ գնալ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am