«Լևոնի բախտը չբերեց ու, փաստորեն, ընկել է սանտիմետրով չափել չիմացողների ձեռքը». փաստաբան

Լևոն Բարսեղյանի ձերբակալումը և մինչ այդ ապօրինի պահումը պետք է շտապ բողոքարկվի դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Կարեն Մեժլումյանը` անդրադառնալով «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ձերբակալմանը: Փաստաբանը նաև հրապարակել է այն գրությունը, որ Լևոն Բարսեղյանը թողել էր ձերբակալումից հետո: «Սա սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալված Լևոն Բարսեղյանի թողած գրությունն է, որում նա նկարել է «սառը զենք» դանակը։ Դանակը ծալովի է, իսկ շեղբի երկարությունն է 8.5 սմ կամ 85 մմ։ Դա սառը զենք չէ։ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետի համաձայն. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է` 1. Որպես քաղաքացիական և ծառայողական զենք` շրջանառության մեջ մտցնել (կարդա՝ կրել)՝ ժա) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում»: Հավանաբար քննիչը սառը զենք կրելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, փորձաքննություն է նշանակել և Լևոն Բարսեղյանին ձերբակալել է մինչև եզրակացություն ստանալը։ Մանրամասն չանդրադառնալով այն հարցին, որ այս դեպքում ձերբակալումն աբսուրդ է, ցանկանում եմ անդրադառնալ այն հարցին, որ քրեական գործ չպետք է հարուցվեր, քանի որ դանակի շեղբի երկարությունը չափելու համար հատուկ գիտելիք չի պահանջվում։ Պարզապես հետաքննիչը, այնուհետև՝ քննիչը պետք է վերցնեին սանտիմետրը, դնեին դանակի շեղբի վրա, չափեին դրա երկարությունը (նկարեին դա) և պարզելով, որ 91 մմ-ից կարճ է, ներողություն խնդրեին անհանգստություն պատճառելու համար և ազատ արձակեին։ Դրա համար կպահանջվեր մի քանի րոպե։ Բայց դե, Լևոնի բախտը չբերեց ու, փաստորեն, ընկել է սանտիմետրով չափել չիմացողների ձեռքը։ ՀԳ Եթե անգամ շեղբը երկար լիներ 90 մմ-ից (1-ին պայման), դա դեռ չէր նշանակի, որ դանակը սառը զենք է, քանի որ սահմանված այլ ստանդարտներ էլ կան, որոնց պետք է համապատասխանի 90 մմ գերազանցող շեղբով ծալովի դանակը (դա պետք է լինի ավտոմատ բացվող, շեղբի ամրություն, հաստություն և այլն)։ Լևոնի դանակի դեպքում հենց 1-ին պայմանն է բացակայում, ուստի մնացածին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, և փորձաքննության անհրաժեշտություն չկար։ ՀԳ2 Կարծում եմ՝ Լևոնի ձերբակալումը և մինչ այդ ապօրինի պահումը պետք է շտապ բողոքարկվի դատարան։ Դատարանը նույն օրն իսկ նիստ է նշանակում և որոշում կայացնում»,- մասնավորապես գրել է Կարեն Մեժլումյանը: Նշենք, որ Լևոն Բարսեղյանը գրության վերևում նկարել էր 1000 դրամանոց այն դանակը, որ ձերբակալության հիմք էր հանդիսացել: ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։ Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել է քրեական գործ։ Քննիչը որոշում էր կայացրել Լևոն Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Նա ձերբակալվել էր։  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am