ՇՏԱՊ. Վանդալիզմ Դիլիջանում/տեսաշար/

Մինչ այս օրերին հանրապետությունը ցնցված է երևանյան դեպքերից, Դիլիջան քաղաքում մի իսկական վանդալիզմ է կատարվել: Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքի Կալինինի փողոցին հարակից գերեզմաններում անհայտ անձինք մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել. մոտ 25-ից ավելի հաստաբուն առողջ եղևնիներ հիմքից կտրվել են: Դիլիջանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Թուրքը, որ թուրք է, գերեզմաններում նման վանդալիզմ չի իրականացնում: Իսկ մեզ մոտ, ըստ կտրողների հայտարարության, քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի դաբրոյով սկսել են ոչնչացնել մի ամբողջ բնություն»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծառերը տապալելու հետևանքով վնասվել են անգամ մի քանի գերեզմանների ճաղավանդակներ, տապանաքար և շիրմաքար: Տեղի ունեցած վանդալիզմի մասին արդյո՞ք ոստիկանությունը տեղյակ է, բնակիչները չգիտեն, սակայն արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե Դիլիջանի քաղաքապետը թույլատրել է նման վանդալիզմ իրականացնել, ապա կարելի է այդ քաղաքապետին քրեական պատասխանատվության ենթարկել և մի երկար ու ձիգ տարիներ «ուղևորություն տալ դեպի կալանավայր»: Կարծում ենք՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը պետք է հետևություններ անի և խիստ պատասխանատվության ենթարկի քաղաքապետին ու ծառերը սպանդի ենթարկած անձանց, հակառակ դեպքում կստացվի, որ մարզպետը հովանավորում է ծառերի սպանդ կատարողներին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am