Գերմանիայից ստացված զենքերն` իրաքյան շուկաներում
Իրաքյան Քրդստանի Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների շուկաներում բունդեսվերի պիտակով զնեքի ազատ վաճառք է հայտնաբերվել գերմանական հեռուսաալիքների թղթակիցների կողմից: Նշվում է, որ վաճառքին կարող են մասնակից լինել քրդական ռազմական խմբավորումները` փեշմերգաները: Այս մասին գրում է Handelsblatt-ը: «Շուկաներում կարելի է ձեռք բերել G3 դասի գրոհային հրացաններ և Walther P1 ատրճանակներ»,- գրում է պարբերականը: 1986-ի հրացանի գինը տատանվում է 1450-1800 եվրոյի միջև, իսկ ատրճանակն առաջարկվում է 1200 դոլարով: Ըստ լրագրողների` քուրդ զինվորներին զենք վաճառել կարող էր ստիպել աշխատավարձի ուշացումը: Գերմանիայի պաշտպանության նախարարությունում հաստատել են Իրաքյան Քրդստանի մարտիկներին 20000 գրոհային հրացաններ և 8000 ատրճանակներ 2014-ին փոխանցելու փաստը:
