Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու ծրագիրը իրականություն է դառնում

«Հայոց աշխարհ» թերթի համարում կարդում ենք. «Համաձայն իրանական լրատվամիջոցների, Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն անցած օրը հայտարարել է, որ Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու վերաբերյալ։   Իհարկե կողմերը չեն մանրամասնում, թե ի՞նչ փորձնական համաձայնագրի մասին է խոսքը, ի՞նչ ժամկետով և ի՞նչ ծավալի մատակարարում պետք է իրականացվի։   Հայտնի չէ ևաև, թե որպես տարանցիկ երկիր Հայաստանը ինչ է ստանալու արտահանումների դիմաց։ Հաշվի առնելով Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազի տարանցման գինը, պետք է ենթադրել, որ խոսք կարող է լինել նույն համամասնության մասին։ Այն Է՝ տեղափոխման 10 տոկոսը։   Ամեն դեպքում, այս պահին շատ ավելի կարևոր Է, որ երկար սպասված ծրագիրը վերջապես իրականություն Է դառնում։ Ինչպես հայտնի Է, Իրանից Վիաստան գազի արտահանման վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին շուրջ մեկ տարի առաջ։ Այն ժամանակ հայտարարվեց, որ Վրաստանը քննարկում Է Հայաստանի տարածքով Իրանից լրացուցիչ գազ ստանալու հնարավորությունը։ Այդ ճանապարհով վերջինս նպատակ ուներ դիվերսիֆիկացնել գազի ստացման աղբյուրները։ Սակայն երկար բանակցություններից հետո այդ նպատակադրումը չիրականացավ։   Թվում Էր, թե ծրագիրը տապալվել է։ Մանավանդ Ադրբեջանն ամեն ինչ արեց այն ձախողելու համար. Վրաստանին առաջարկեց ոչ միայն հավելյալ գազ, այլև արտոնյալ պայմաններ, ինչին վրացական կողմը տվեց իր համաձայնությունը։ Դրանով Վրաստանը հրաժարվեց իրանական գազից՝ նախապատվությունը տալով ադրբեջանականին։   Սակայն պարզվում է, որ դա ընդամենը ժամանակավոր նախապատվություն էր։ Իրանի նավթի նախարարի հայտարարությունը վկայում է, որ Վրաստանը չի հրաժարվել Հայաստանի տարածքով իրանական գազ ստանալու մտադրությունից։   Իրան-Հայաստան գազատարն այս պահին լիարժեք բավարարում է իրանական գազը Վրաստան հասցնելու համար։ Գազատարի թողունակությունը հասնում Է տարեկան 2,2-2,3 մլրդ խոր. մետրի։ Մինչդեռ այժմ այն օգտագործվում է հզորության ընդամենը 15-20 տոկոսի չափով։ Գազ-Էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում Հայաստանը Իրանից ստանում Է տարեկան ընդամենը 360-370 մլն խոր. մետր գազ։   Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին Վրաստան իրանական գազ հասցնելու համաձայնագրի շրջանակներում կարող են լիարժեք օգտագործվել Իրան-Հայաստան գազատարի հնարավորությունները։ Ընդ որում դա միանգամայն հնարավոր է նաև հետագայում»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am