ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավիաբազաներ կստեղծեն Սիրիայում
Ռուս և ամերիկացի զինվորականները միմյանցից 50 կիլոմետր հեռավորության վրա ավիաբազաներ են ստեղծում Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում, որոնք մոտ են Թուրքիայի և Իրաքի սահմաններին ու վերահսկվում են սիրական բանակի և քրդական ուժերի կողմից:
Այս մասին հաղորդել է բրիտանական The Times պարբերականը:
Ամերիկյան հետախուզության աղբյուրները հաստատել են, որ ռուս զինվորականներն ընդլայնում են իրենց ներկայությունը Թուրքիայի սահմանին մոտ Էլ Ղամիշլի քաղաքի լքված միջազգային օդանավակայանում, որը վերահսկվում է սիրիական բանակի կողմից: Միևնույն ժամանակ, ամերիկյան հետախուզական «Ստրատֆոր» ընկերության տվյալներով, Պենտագոնն առաջին անգամ ավիաբազա է ստեղծում Սիրիայի` քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Խոսքը Ռմելյան քաղաքի գյուղատնտեսական օդանավակայանի մասին է: