Սիրիայից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայում բնակելի տան վրա
Սիրիայի տարածքում արձակված հրթիռն ընկել է բնակելի տան վրա թուրքական Քիլիս քաղաքում, որի հետևանքով 2 մարդ է տուժել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ հրթիռն արձակվել է Սիրիայի հյուսիսային Ազազ շրջանում, որը մասամբ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ: Հրթիռն ընկել է Քիլիսի կենտրոնական տներից մեկի վրա: Ինչպես նշվում է, սա առաջին դեպքը չէ, որ Քիլիսում Սիրիայից արձակված հրթիռ է ընկնում: Նախկինում քաղաքի մերձակայքում 3 հրթիռ էր ընկել, որոնցից մեկը` դպրոցի շենքի վրա, որի հետևանքով ուսումնական հաստատության աշխատակից էր զոհվել:
