Էրդողանը համաձայնել է
Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայնել է հանդիպել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) անդամ, Աղրըից (Արարատ) ընտրված պատգամավոր Լեյլա Զանայի հետ։ Ընդգծվում է, որ Լեյլա Զանան հանդես է եկել անակնկալ քայլով՝ հանդիպում խնդրելով Էրդողանի հետ։ Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են «Քրդական հարցի» կարգավորումը։ Լեյլա Զանան քուրդ կարկառուն գործիչ է, ով առաջին անգամ պատգամավորի պաշտոնում ընտրվել է 1991 թվականին։ Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ 2015 թվականին Լեյլա Զանան Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների երդմնակալության արարողության ժամանակ քրդերեն բառեր է օգտագործել և փոխել է երդմնակալության տեքստը։
