Բայդենն աջակցել է Թուրքիային
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը աջակցություն է հայտնել Անկարային Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PPK) դեմ պայքարում, գրում է RIA Novosti-ն: «Սպառնալիքները, որոնց բախվում է Թուրքիան, ոչ միայն ԴԱԻՇ-ն է, PPK-ն պակաս վտանգավոր խմբավորում չէ, այն ահաբեկչական կազմակերպություն է: Խնդրի կարգավորման նկատմամբ դուք պետք է քաղաքական կամք ցուցաբերեք և իհարկե անեք ամեն ինչ` ձեր քաղաքացիներին վնասազերծելու համար»,- ասել է Բայդենը` Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ մամլո ասուլիսի ժամանակ:
