ԱՄՆ-ն պատրաստ է Սիրիայի հակամարտության ռազմական լուծմանը
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սիրիայում ռազմական ճանապարհով հակամարտության լուծման պատրաստակամության մասին, եթե չհաջողվի լուծել այն քաղաքական ճանապարհով՝ տեղեկացնում է Reuters-ը: Սպասվում է, որ միջսիրիական բանակցությունները պետք է սկսվեն Ժնեւում հունվարի 25-ին: Մինչ այդ ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրան պետք է ավարտի խորհրդակցությունները կարգավորման բոլոր մասնակիցների հետ: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտնել էր այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է ցամաքային գործողություն սկսել Իրաքում ու Սիրիայում:
