Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է.նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում

13:06 Այս պահի դրությամբ Էրեբունի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 14 հիվանդ , որից  6-ը ոստիկան են, 3-ը` «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ, մնացածը` քաղաքացիներ, ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը` ներկայացնելով վիրավորների վիճակը առավոտյան ժամը 10-ի դրությամբ:Նրա խոսքով` հուլիսի 17-ին վիրավորում ստացած Գագիկ Մկրտչյանի վիճակը ծանր կայուն է, կա դրական տեղաշարժ: «Վերակենդանացման բաժանմունքի բոլոր հիվանդների մոտ կյանքի վտանգն առկա է: Հուսով ենք, եթե նոր բարդություններ չլինեն, նոր վիրահատություն չի սպասվում »,- այս մասին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական  ու թերապիայի բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը: Ըստ նրա`  «Սասնա ծռեր» խմբի անդամ   Պավլիկ Մանուկյանը առավոտյան փոքր- ինչ գիտակցության է եկել, բայց ապահովության համար միացրել են արհեստական շնչառության ապարատին։ Վնասվածքը սրունքի շրջանում է։ Հարցին, թե արդյոք թույլ են տվել, որ հարազատները տեսակցեն Պավլիկ Մանուկյանին և որդուն, Անահիտ Հայթայանը նշեց, որ թեև հարցի հասցեատերը առողջապահության նախարարությունը չէ, բոլոր դեպքերում, վերակենդանացման բաժանմունքում , ըստ կարգի,  արգելված է տեսակցել` առողջապահական խնդիրներից ելնելով: Հարցին, թե ինչ է մասնավորապես նշանակում կայուն ծանր, Անահիտ Հայթայանը նշեց, որ կայուն ծանր գնահատվում է այն դեպքում, երբ իրավիճակի վատացման շանսերը նվազում են:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am