ՄԱԿ-ում 15 երկիր զրկվել է ձայնի իրավունքից
15 երկրներ, այդ թվում՝ Վենեսուելան, չեն կարողացել վճարել ՄԱԿ-ի ամենամյա բյուջեի վճարները: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նամակով տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ հայտնում է Associated Press-ը: Ցուցակի մեջ հայտնվել էր նաև Իրանը, սակայն ավելի ուշ Գլխավոր ասամբլեայի մամլո քատուղար Դանիել Թոմասը հայտարարել է, որ Իրանը «հենց նոր վճարեց» և կարող է քվեարկել: Պան Գի Մունը պարզաբանել է, որ Գլխավոր ասամբլեան թույլ կտա ցուցակում հայտնված երկրներին քվեարկել, եթե նրանք ապացուցեն, որ վճարում չեն կատարել իրենցից կախում չունեցող հանգամանքների պատճառով:
