Ինչու Պարույր Հայրիկյանն իրեն երեկ այդպես պահեց

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Ճշմարտասէր եւ արդարամիտ մարիկ, հիմա ձեր գործելու շրջանն է։ Սուտն ու կեղծիքը կրկին օգտագործւում են բացասական կրքեր ու տրամադրութիւնների գերիշխանութիւն հաստատելու եւ չարի տիրապետութիւն հաստատելու համար։ Եթէ չարն են «իշխանութիւն»-ները, որը գոնէ ինձ համար կասկածից դուրս է, նրանց համար ամենակարեւոր բանը մթնոլորտն իրենց սիրած ատելութեամբ ու թոյնով լցնելն է։Խօսւում է իբր շարժման համար վնասաբեր քայլերի մասին։ Դա ինձ իսկապէս անհանգստանցնում է, որովհետեւ ուղղուած է ոչ թէ իմ, այլ մեր հանրութեան դէմ։ Ինչպէս «Հայրիկեանն ինքն է իր վրայ կրակել» զարմանալիօրէն արագ տարածուած կեղծիքը անէացաւ ու որպէս «եղելութիւն» այսօր կրկնում են միայն ցածրորակ գործակալները (եւ միամիտներ), ազդեցութեան տակ ընկած մարդիկ վաղը պիտի այսօրուայ վայրահաչութիւնների համար իրենց վատ զգան։ Ուրեմն ընդդէմ չարի՝ անազնիւ ու բարոյալքող գործելակերպի, պիտի այսօր եւ շատ արագ ասպարեզ իջնել եւ հստակ հարցնել։ Եղե՞լ է որեւէ սխալ ու ո՞րն է այդ սխալը։

Խորհրդի անդամները ժողովրդին առաջարկե՞լ էին նախորդ օրերի գործելակերպից տարբերուող որեւէ բան՝ ոչ։ Ժողովրդին՝ ցուցարարներին գործողութիւնների որեւէ տարբերակ առաջրկուե՞լ էր՝ ոչ։ Հայրիկեանը խօսե՞ց մարդկանց հետ հարցնելով նրանց կարծիքը՝ այո։ Մարդիկ համաձայնեցի՞ն որ պայքարը տեւական է լինելու՝ այո։ Մարդիկ պատրաստակամութիւն յայտնեցի՞ն (նախորդ օրերի նման) յաջորդ օրը կրկին գալ հանրահաւաքի՝ այո։ Առաջարկուե՞ց մի ժամ շուտ՝ 8-ի փոխարէն 7-ին գալ՝ այո։ Նոյն բանն ասա՞ց այս համախմբման նախաձեռնող Ալբերտ Բաղդասարեանը՝ այո։ Նոյն բանն ասա՞ց Ալեք Ենիգոմշեանը՝ այո եւ աւելին՝ նա կոչ արեց, որ գիշերը նոյնիսկ կամաւորներ չմնան, «միասին գնան եւ յաջորդ օրը միասին վերադառնան, որպէսզի հակառակորդը առանձին-առանձին» չկոտրի մարդկանց։Էդ դէպքում ո՞րն է սխալը։ Նախորդ օրերի նման տուն գնալ եւ յաջորդ օրը վերադառնալ, ասել են բոլորը։ Այլ տարբերակ եւ հարթակի քննարկումներում, եւ ժողովրդի հետ չի քննարկուել։ Ժամը 7-ին հաւաքուելու առաջարկը նոյնպէս եղել է միասնական։ Այդ դէպքում ի՞նչ խնդիր է յուզում մարդկանց։ Ազնիւ մարդկանց մտահոգում է միայն զրպարտութիւնների ալիքը. Նրանք հասկանում են, որ գործակալական ցանցն ու նրա ազդեցութեան տակ ընկածներին պէտք է մթնոլորտը պղտորել։ Միայն այդպէս կարելի է շեղել վրդովմունքը «իշխանութիւն»-ներից ու նրանց մեղաւորութեան մասին խօսելու փոխարէն այլ մեղաւորներ փնտրել։ՀՆ Խորհրուրդը իր բոլոր տարաձայնութիւններով հանդերձ եւ առաւել եւս ոտքի ելած քաղաքացիները իրենցից կախուած հնարաւոր ամեն բան արել են զսպելու վայրագութիւնների սիրահար, ազգուրաց «իշխանութիւն»-ներին։ Խաղաղ ցուցարարների խաղաղ ցոյցերն ամեն ինչ են եւ առողջ իշխանութիւնների (ոչ մեր երկրի) վրա ազդելու համար ամենահզոր լծակը։ Այնպէս որ անազնիւ է խօսել աւելիի մասին մտացածին մեղադրանքներ ներկայացնելու համար:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am