՝՝Հայաստանի նախագահը պիտի առաջնորդվի սառը գլխի սկզբունքով՛՛. Ջիմ Քոսթա (տեսանյութ)

Ամերիկայի ՁԱՅՆ Օրերս Հայաստանից ԱՄՆ վերադարձավ կոնգրեսական Ջիմ Քոսթան։ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսականը Վաշինգտոնի իր գրասենյակում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկակած ծառայությանը տված հարցազրույցում նշում է Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, Ազգային ժողովի նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ընդդիմության ղեկավարների հետ անցկացված հանդիպումների կարեւորությունը։ ՝՝Իմ ծննդավայր Ֆրեզնոյում դեռ մանկուց եմ ունեցել հայ ընկերներ ու հայ հարեւաններ։ Դեռ երիտասարդ տարիներից եմ Ուիլյամ Սարոյանի հայրենի այս քաղաքում լսել Հայոց ցեղասպանության մասին։ Այժմ էլ ԱՄՆ-ի Կոնգրեսում իմ աշխատանքի բերումով շատ հաճախ եմ առնչվում հայկական հարցերին, շփվում Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ՛՛, ասում է կոնգրեսական Ջիմ Քոսթան ու ավելացնում, որ Հայաստան կատարած իր առաջին այս այցը կարծես այց լիներ դեպի հայրենիք։ ՝՝Առանձնապես հուզիչ էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած իմ այցը, ինչը մի տեսակ դարձավ Ցեղասպանության մասին դեռ պատանի տարիքիցս իմ հարեւաններից լսած պատմությունները վերապրելու պահ։ Ու ես նորից եմ ուզում ասել, որ պիտի շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի ԱՄՆ-ի Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը՛՛։ Չէ որ, ասում է նա, պատմությունն ինքն է ցույց տվել, որ չճանաչվելու դեպքում ցեղասպանություններն ունեն կրկնվելու հատկություն, ինչը տեղի է ունենում նաեւ մեր օրերում։ Ամերիկացի հայանպաստ կոնգրեսականը նշում է Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, Ազգային ժողովի նախագահի, Կաթողիկոսի ու ընդդիմության ներկայացուցիչների հետ իր հանդիպումները, ու շեշտում հայ-ամերիկյան տնտեսական կապերն ավելի խորացնելու, ինչպես նաեւ կարեւոր այլ հարցերի, այդ թվում՝ կոռուպցիայի շուրջ իրենց զրույցը։ Հարցին, թե ինչ պիտի արվի, որպեսզի ընտրության մեջ տատանվող Հայաստանն ավելի շրջվի դեպի Արեւմուտք, Ջիմ Քոսթան պատասխանում է, որ Հայաստանն ունի ՝՝դժվար շրջապատ՛՛, եւ այդ առումով հասկանալի է Ռուսաստանից Հայաստանի որոշ կախվածությունը, որը նաեւ ունի իր պատմությունը։ ՝՝Սակայն իմ հանդիպումներից հասկացա, որ Հայաստանն ուզում է ավելի խորացնել հարաբերություններն Արեւմուտքի ու մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ։ Սակայն ես բոլորին հղեցի առեւտրային կապերը խորացնելու ու նոր ներդրումներ ապահովելու համար կոռուպցիան վերացնելու մասին ուղերձ՛՛։ Կոնգրեսականը խոստանում է իրենց կողմից անել ամեն հնարավորը՝ օգնելու, որպեսզի հոկտեմբեր ամսին Նյու Յորքում Հայաստանի տնտեսությանն ու առեւտրին զարկ տալու նպատակով անցկացվելիք ցուցահանդեսն անցնի արդյունավետ։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, կոնգրեսականի խոսքերով, առաջին հարցը նախագահի հետ հենց դա է եղել, եւ որ ինքը ստացել է հիմնավոր տպավորություն, որ Հայաստանն ունակ է ինքնապաշտպանության։ Կարեւորելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը՝ Ջիմ Քոսթան նշում է, որ Հայաստանի նախագահն իրեն պատմել է փոխզիջումների գնալու Հայաստանի պատրաստակամության մասին։ ՝՝Սակայն երբ Ադրբեջանի նախագահը բանակցությունների սեղանի շուրջ խոսում է փոխզիջման մասին, իսկ իր ժողովրդի առջեւ՝ լիովին հակառակն է ասում, հիշում ես ամերիկացի հայտնի գրող Թոմաս Ֆրիդմանի հետեւյալ խոսքերը, որ մի հավատացեք ղեկավարների այն խոսքերին, որ ասում են անձնապես ձեզ, հավատացեք այն խոսքերին, որ ասում են իրենց ժողովրդին՛՛։ Ու քանի դեռ Ադրբեջանի նախագահն իր ժողովրդին չի ասել, թե ինչ փոխզիջումների է պատրաստ գնալ, այս հակամարտությունը շարունակվելու է, ասում է Ջիմ Քոսթան։ Ամերիկացի կոնգրեսականի այցը Հայաստան համընկավ Երեւանում պարեկապահակային ծառայության գնդի տարածքը առնելու փաստի հետ։ Խոսելով սովորական պայմաններում պատանդառության անթույլատրելիության մասին՝ կոնգրեսականն ինքն է հիշեցնում, որ այս ամենը սկսվել է որպես կոռուպցիայի դեմ պայքար։ ՝՝Այդ պատճառով յուրաքանչյուր իմ հանդիպման ընթացքում Հայաստանում ես վեր եմ հանել կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը։ Չեմ կարծում, որ նրանք գոհունակությամբ էին ընդունում խոսքերս, բայց Հայաստանը պիտի հավատա, որ շատ է շահել ԱՄՆ-ի հետ առեւտրային այն գործարքներից, որոնք կնքվել են՝ հաշվի առնելով ժողովրդավարության ուղու վրա կատարված քայլերը։ Գործարքներից շատերը շահավետ են եղել միայն Հայաստանի համար, միայն ու միայն Հայաստանին խրախուսելու նպատակով։ Եվ ԱՄՆ-ի հետ նման կապերը պահպանելու ու խորացնելու համար Հայաստանի իշխանությունները պիտի ապացուցեն, որ շարունակվում է այդ գործընթացը՛՛։ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ջիմ Քոսթան Հայաստանի նախագահին հորդորել է առաջնորդվել սառը գլխի սկզբունքով։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am