Մենք չենք ցանկանում մեր սահմաններին տեսնել ո՛չ ԴԱԻՇ-ին, ո՛չ PKK-ին, ո՛չ էլ կառավարական ուժերին
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի հետ սահմանը ԴԱԻՇ-ի զինյալներից մաքրելն Անկարայի նպատակն է: «Դա Թուրքիայի նպատակն է, և ԱՄՆ-ը մեզ աջակցում է այդ հարցում։ Մենք չենք ցանկանում մեր սահմաններին տեսնել ո՛չ ԴԱԻՇ-ին, ո՛չ PKK-ին, ո՛չ էլ (Բաշար Ասադի) կառավարական ուժերին։ Թուրքիան տարբերություն չի տեսնում ԴԱԻՇ-ի, PKK-ի, Ջաբհաթ ալ-Նուսրայի ու Սիրիայում գործող ահաբեկչական մյուս խմբավորումների միջև»,- ասել է Դավութօլուն։
