Թե ինչպիսի հանգուցալուծում կստանա ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծագած իրավիճակը

«Հայկական ժամանակ»-ը գրում ք. Այն, որ մի օր մի խումբ մարդիկ զինված ապստամբության կգնան, տեսականորեն շատերն էին ենթադրում, բայց գործնականում ոչ ոք չէր պատկերացնում, որ այդպիսի բան տեղի կունենա։ Առավել ևս ոչ ոք չէր ենթադրում, որ թեկուզև փոքր մասշտաբով զինված ապստամբության այդ փորձը կստանա հասարակական այսպիսի լայն աջակցություն։ Դժվար է նմանատիպ իրավիճակի պատմական նախադեպեր գտնել։ Զինված ապստամբության նման աջակցության պատճառներից մեկը, անշուշտ, մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է։ Չի կարելի, պարզապես հնարավոր չէ հասարակությանը անընդհատ պլպլացրած ցացանիշներ հրամցնել և փորձել համոզել, թե երկրի տնտեսությունը զարգանում է։ Հնարավոր չէ տնտեսություն զարգացնել մի երկրում, որտեղ կա և քաղաքական, և տնտեսական բացարձակ մենաշնորհ։ Եթե իշխանության բացարձակ մոնոպոլիան պատկանում է իրեն կուսակցություն համարող ՀՀԿ-ին, ապա տնտեսության մեջ մոնոպոլիան այդ նույն ՀՀԿ-ի շուրջ «համախմբված» մի խումբ մարդկանց ձեռքում է։ Թե իշխանության, և թե տնտեսության այս մոնոպոլիստների գործունեության ամբողջ նպատակն ու իմաստը այդ մոնոպոլիան պահպանելն ու հնարավորինս ընդլայնելն է։ Ու եթե ուսումնասիրենք իշխանության գործելակերպը տարիների կտրվածքով, կհամոզվենք, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը հենց քաղաքական ու տնտեսական մոնոպոլիաները պահպանելու մոլուցքն է։ Ու ի՞նչ է ստացվամ արդյունքում։ 2.8 միլիոն բնակչության ունեցող Հայաստանում նույնիսկ պաշտոնական տվյալներով մեկ միլիոն աղքատ մարդ կա։ Մեկ միլիոն մարդ ամեն օր պայքարում է իր կենսաբանական գոյության՝ սոված չմնալու համար։ Իսկ մի շատ փոքր խումբ՝ ընդամենը մի քանի հազար մարդ, ապրում է, մեղմ ասած, ճոխության մեջ, անիմաստ, չպատճառաբանված ճոխության մեջ։ Իհարկե, որոշ մարդկանց թվում է, թե դա «կապիտալիզմի հետևանքն է»։ Իրականում, սակայն, դա հենց կապիտալիզմի պակասության հետևանքն է՝ շուկայական տնտեսության գերաղճատվածության արդյունք։ Շուկայական տնտեսության հիմնասյունը արդար մրցակցությունն է, ինչը Հայաստանում իսպառ բացակայում է, ու հենց դա էլ աղքատություն ծնող հիմնական պատճառներից է։ Նման իրավիճակում մեծանում է մի որևէ առիթով մարդկանց ընդվզելու հավանականությունը։ Որպեսզի այդ վտանգն էլ չեզոքացնի, իշխանության մոնոպոլիստը պետք է ստեղծի հզոր ոստիկանականություն և անհնազանդներին դաժանորեն պատժելու դատական համակարգ։ Հայաստանում երկուսն էլ կան։ Այն, որ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում այս իրավիճակը երկար չի կարող պահպանվել, դա, կարելի է ասել, բխում է բնության օրենքներից։ Դա օրերից մի օր հանգեցնելու էր «պայթյունի», և այդ «պայթյունը» գուցե որոտացել է 10 օր առաջ»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am