Իրավիճակը երկկողմանի փակուղային է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրացավ 10 օրը, ինչ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավված է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից: Անցած օրերին բազում իրադարձություններ են եղել, տրամադրությունները գնալով ավելի էմոցիոնալ են դառնում: Եւ հուլիսի լույս 26-ի գիշերը կրկին կրակոցներ հնչեցին գնդի տարածքում, սակայն այս անգամ դրանք ոչ միայն օդ, այլ նաեւ ուղղված էին ՊՊԾ գնդից դուրս եկած եւ ինքնագլուխ դեպի ոստիկանության պատնեշը շարժվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում, «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից երկուսը՝ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը, ոտքերից վիրավորվեցին: Հետագայում նրանց տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդեն օրվա վերջում նրանց մեղադրանք առաջադրվեց, եւ որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանավորումը: Իսկ ՊՊԾ գնդի հարեւանությամբ՝ Խորենացի փողոցում, ամեն երեկո կազմակերպվող մարդաշատ բողոքի ակցիաները շարունակվում են: Դատելով դրանց ընթացքում հնչող ելույթներից՝ կազմակերպիչները չգիտեն հետագա գործընթացները ինչպես տանել. ելույթներն իրար հակասում են, անելիքների մասին պատկերացումները` բացակայում: Մեկն ասում է, թե գրոհելու է, մյուսը տուն է ուղարկում մարդկանց` արժանանալով քաղաքացիների քննադատությանը: Իսկ ելույթները իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված լուտանքներ են ու վերջ: Իրենց բովանդակությամբ էլ հիշեցնում են ընդդիմության՝ 2003 թվականից ի վեր կազմակերպվող հանրահավաքները: Սակայն ամենակարեւոր հարցի պատասխանն այդպես էլ չի հնչում. ինչպես է հնարավոր ստեղծված իրավիճակը հանգուցալուծել եւ հասնել իշխանափոխության, եթե հանկարծ Ս. Սարգսյանը հրաժարական չտա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հարթակում գտնվողներից շատերի մոտ տեսակետ կա, թե ամեն կերպ պետք է ճեղքել Խորենացի փողոցում առկա ոստիկանական պատնեշը, մտնել ՊՊԾ գնդի տարածք՝ «Սասնա ծռեր» խմբավորման մոտ, եւ միասին դուրս գալ փողոց` այդպիսով Սերժ Սարգսյանին ուժով ստիպելով հրաժարական տալ: Իշխանություններն էլ, բնականաբար, ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ծրագիրը: Թերեւս դա է պատճառը, որ հիմա իրավիճակը երկկողմանի փակուղային է: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am