Թրամփը չի բացառում Ռուսաստանի հետ համագործակցությունը

 ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփն ասել է, որ ընտրվելու դեպքում կքննարկի Ռուսաստանի հետ միություն կազմելու հնարավորությունը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով, սակայն հերքել է ցանկացած ենթադրություն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգնում է իրեն նախընտրական պայքարում: Այս մասին գրում է Reuters-ը: Հյուսիսային Քարոլինայում իր կողմնակիցների առջեւ ելույթում Թրամփը հերքել է նաեւ Դեմոկրատական կուսակցության Ազգային հանձնաժողովի անդամների էլեկտրոնային նամակագրությունը կոտրելու գործին ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր մասնակցության մասին ենթադրությունները: Թրամփը հերքել է մեղադրանքները, որ ռուսաստանցի հաքերները կարող էին գողանալ նամակները, որպեսզի իրեն օգնեն հաղթանակ տանել նոյեմբերի 8-ին նախանշված ընտրություններում: Միլիարդատերը դա կոչել է «դավադրության ամենատարօրինակ տեսություններից մեկը», որի մասին երբեւէ լսել է: Նրա խոսքով՝ երբեք չի հանդիպել Պուտինի հետ: Սակայն նախընտրական արշավի ժամանակ նա բազմիցս գովաբանել է Ռուսաստանի առաջնորդին, իսկ արտաքին քաղաքականության հարցերով նրա առաջատար խորհրդական, պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը 2015 թվականի դեկտեմբերին ընթրել է Պուտինի հետ: «Եթե մտածենք, մի՞թե վատ կլիներ հաշտվել Ռուսաստանի հետ: Վատ չէր լինի միավորվել եւ ինչպես հարկն է՝ դաս տալ ԻՊ-ին»,- հայտարարել է Թրամփը:

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am