Որևէ ահաբեկչություն չկա, գործողությունը բացառապես քաղաքական է. «Առաքելություն»

Գրեթե 10 օր է, ինչ հանրապետությունում տիրում է քաղաքական աննախադեպ իրավիճակ: Ապստամբների կողմից ՊՊԾ գնդի գրավումն ինչպես իշխանության, այնպես էլ մի շարք քաղաքական ուժերի կողմից առաջին պահին որակվեց որպես ահաբեկչություն: Ապստամբների կողմից հետագա գործողությունները սակայն, ապացուցեցին, որ որևէ ահաբեկչություն չկա, գործողությունը բացառապես քաղաքական է: Ի դեպ, տեղի ունեցածը նաև Քրեական օրենսգրքով չի համարվում ահաբեկչություն: Խմբի կողմից ոստիկանների ազատ արձակումը մեկ անգամ ևս փաստում է իրավիճակի խաղաղ լուծման պատրաստակամությունը, ներկայումս խմբի զինված լինելը չի վտանգում մարդկանց կյանքն և առողջությունը: Ընդ որում, արդեն մի քանի օր է հանրահավաքները կրում են բացառապես խաղաղ բնույթ, զերծ են որևէ միջադեպերից: «Առաքելություն» կուսակցությունն աջակցություն է հայտնում Խորենացի փողոցի խաղաղ հավաքներին՝ նպաստելու համար իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն ու քաղաքական հասունացած փոփոխություններին: Իրավիճակի խաղաղ հանգուցալուծման որոշումը, կարծում ենք, իշխանությունների կողմից չի վերանայվի, կարվի առավելագույնն՝ առանց բախումների արդյունքի հասնելու համար։ Միևնույն ժամանակ, որպես պահանջների քննարկում, առաջարկում ենք հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` • ՀՀ և ԼՂՀ միջև ռազմական համագործակցության պայմանագրի կնքում՝ համաձայն որի, ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքի անվտանգությունը ապահովվում է ՀՀ ԶՈՒ կողմից: ՀՀ ԶՈՒ ենթակայության տակ գտնվող ՀՀ և ԼՂՀ տարածքներից ԶՈՒ ամբողջական/ մասնակի դուրս բերման մասին որոշումը կայացնում է գերագույն գլխավոր հրամանատարը` որոշումը հանրաքվեով հաստատվելու դեպքում: Պայմանագիրը ներկայացվում է հանրաքվեի, փոփոխությունները կատարվում են բացառապես հանրաքվեով, ուժի մեջ է անժամկետ: • ԱԺ պատգամավորների կողմից դիմում դատարանին առնվազն մեկ տարի ժամկետով քաղաքական բանտարկյալների խափանման միջոցի փոփոխման միջնորդությամբ՝ հանրապետությունից չբացակայելու պայմանով, այդ ընթացքում գործերի վերանայում և արդարացում: • ԱԺ պատգամավորների կողմից դիմում դատարանին՝ապստամբների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում առնվազն մեկ տարի ժամկետով հանրապետությունից չբացակսյելու խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ՝այդ ընթացքում գործի քննում: • Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխության կատարում՝ ուժային կառույցներն ընդգրկելով Կառավարության կազմում։ • Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հարց իշխանությունները դեռևս չեն ուզում քննարկել՝ Կառավարության հրաժարականի քննարկում՝ ձևավորելու համար նոր, տարբեր ուժերի կողմից բաղկացած Ազգային համաձայնության Կառավարության, որը հրատապ լուծում կտա սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև կկազմակերպի խորհրդարանական ընտրություններ։ Համոզված ենք, նշվածը զերծ կպահի հետագա բախումներից, կնպաստի Արցախյան հիմնահարցում Հայաստանի դիրքերի ուժեղացմանը:   «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am