ԻՊ-ը ստանձնել է Ֆրանսիայում իրականացված հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է այսօր Ֆրանսիայի հյուսիսում Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Խմբավորումն արդեն համապատասան հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:Այս մասին հաղորդում է Ռոյթերը: «Սպառնալիքը շատ մեծ է մնում: Մենք պետք է պատերազմենք ԻՊ դեմ բոլոր միջոցներով՝ հարգելով օրենքի գերակայությունը: Դա այն է, ինչը մեզ ժողովրդավար է դարձնում», - ասել է Օլանդը: հայտնի է դարձել, որ եկեղեցու վրա հարձակվելու պահին գրոհայինները վանկարկել են «Ալլահ աքբար»: Երկու գրոհայիններ պատանդ էին վերցրել եկեղեցու հոգեւորականին ու միանձնուհիներին՝ թվով 5 հոգու: Ոստիկանությունն երկու ահաբեկչին էլ չեզոքացրել է:
