Որևէ ահաբեկչություն չկա. «Առաքելություն»

Գրեթե 10 օր է, ինչ հանրապետությունում տիրում է քաղաքական աննախադեպ իրավիճակ: Ապստամբների կողմից ՊՊԾ գնդի գրավումն ինչպես իշխանության, այնպես էլ մի շարք քաղաքական ուժերի կողմից առաջին պահին որակվեց որպես ահաբեկչություն: Ապստամբների կողմից հետագա գործողությունները սակայն, ապացուցեցին, որ որևէ ահաբեկչություն չկա, գործողությունը բացառապես քաղաքական է: Ի դեպ, տեղի ունեցածը նաև Քրեական օրենսգրքով չի համարվում ահաբեկչություն: Խմբի կողմից ոստիկանների ազատ արձակումը մեկ անգամ ևս փաստում է իրավիճակի խաղաղ լուծման պատրաստակամությունը, ներկայումս խմբի զինված լինելը չի վտանգում մարդկանց կյանքն և առողջությունը: Ընդ որում, արդեն մի քանի օր է հանրահավաքները կրում են բացառապես խաղաղ բնույթ, զերծ են որևէ միջադեպերից: «Առաքելություն» կուսակցությունն աջակցություն է հայտնում Խորենացի փողոցի խաղաղ հավաքներին՝ նպաստելու համար իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն ու քաղաքական հասունացած փոփոխություններին: Իրավիճակի խաղաղ հանգուցալուծման որոշումը, կարծում ենք, իշխանությունների կողմից չի վերանայվի, կարվի առավելագույնն՝ առանց բախումների արդյունքի հասնելու համար։ Միևնույն ժամանակ, որպես պահանջների քննարկում, առաջարկում ենք հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` ՀՀ և ԼՂՀ միջև ռազմական համագործակցության պայմանագրի կնքում՝ համաձայն որի, ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքի անվտանգությունը ապահովվում է ՀՀ ԶՈՒ կողմից: ՀՀ ԶՈՒ ենթակայության տակ գտնվող ՀՀ և ԼՂՀ տարածքներից ԶՈՒ ամբողջական/ մասնակի դուրս բերման մասին որոշումը կայացնում է գերագույն գլխավոր հրամանատարը` որոշումը հանրաքվեով հաստատվելու դեպքում: Պայմանագիրը ներկայացվում է հանրաքվեի, փոփոխությունները կատարվում են բացառապես հանրաքվեով, ուժի մեջ է անժամկետ: ԱԺ պատգամավորների կողմից դիմում դատարանին առնվազն մեկ տարի ժամկետով քաղաքական բանտարկյալների խափանման միջոցի փոփոխման միջնորդությամբ՝ հանրապետությունից չբացակայելու պայմանով, այդ ընթացքում գործերի վերանայում և արդարացում: ԱԺ պատգամավորների կողմից դիմում դատարանին՝ապստամբների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում առնվազն մեկ տարի ժամկետով հանրապետությունից չբացակայելու խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ ընթացքում գործի քննում: Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխության կատարում՝ ուժային կառույցներն ընդգրկելով Կառավարության կազմում։ Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հարց իշխանությունները դեռևս չեն ուզում քննարկել՝ Կառավարության հրաժարականի քննարկում՝ ձևավորելու համար նոր, տարբեր ուժերի կողմից բաղկացած Ազգային համաձայնության Կառավարության, որը հրատապ լուծում կտա սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև կկազմակերպի խորհրդարանական ընտրություններ։ Համոզված ենք, նշվածը զերծ կպահի հետագա բախումներից, կնպաստի Արցախյան հիմնահարցում Հայաստանի դիրքերի ուժեղացմանը: «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am