Պետերբուրգում հայ երեխա է մահացել. բժիշկները հրաժարվել են ընդունել արյունահոսող կնոջը (տեսանյութ)

Պետերբուրգի Ալեքսանդրովյան հիվանդանոցում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել. արնահոսող հղի կնոջը երկար ժամանակ չեն ցանկացել ընդունել: Միջադեպի մասին հայտնի է դարձել ականատեսի շնորհիվ, որը տեղագրել է բժիշկների անտարբերությունը արնահոսող կնոջ նկատմամբ: Ինչպես հաղորդում է Life78-ը, Հայաստանի քաղաքացի 39-ամյա հղի կնոջը  հարազատները հիվանդանոց են հասցրել իրենց մեքենայով, որպեսզի ժամանակ չկորցնեն «շտապօգնության» մեքենային սպասելու վրա, սակայն հիվանդանոցում բժիշկներն անգամ ուշադրություն չեն դարձրել հղի կնոջ վրա: Ականատեսը տեսագրել է, թե ինչպես են բժիշկները անտեսում կնոջ ու նրա հարազատների օգնություն ցուցաբերելու խնդրանքներն ու աղաչանքները: Տեղի ունեցողը տեսագրող տղամարդը փորձում է ուշքի բերել բժիշկներին, հիշեցնելով, որ նրանք Հիպոկրատի երդում են տվել, ինչին ստանում է հետեւյալ պատասխանը. «Ինքդ պետք է օգնես, ոչ թե նկարես»: Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցն անգամ հարձակվում է տղամարդու վրա եւ պահանջում չնկարահանել շենքի տարածքում: Ավելի ուշ, արնահոսող հայ կնոջն, այնուամենայնիվ, օգնություն ցուցաբերում են: Կնոջը արյան փոխներարկում են անում, սակայն նա երեխային կորցնում է: ՀՀ քաղաքացի 39-ամյա Լիանա Կ.-ն հիղության 14-րդ շաբաթում էր, նա հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 31-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում: Վիրահատությունից հետո կնոջ վիճակը գնահատվել է ծանր, բայց արդեն հունվարի 3-ին նրան դուրս են գրել: Երբ տեսանյութը հայտնվել է համացանցում, որտեղ երեւում են կնոջ տանջանքները, բժիշկներն սկսել են արդարանալ, թե ով է մեղավոր ժամանակին օգնություն չցուցաբերելու համար: «Շտապօգնության» աշխատակիցները հայտարարել են, որ իրենք չպետք է օգնություն ցուցաբերեին կնոջը, քանի որ նա արդեն հիվանդանոցի տարածքում էր: Իսկ հիվանդանոցի աշխատակիցները հայտարարում են, որ անմիջապես օգնություն են ցուցաբարել հղի կնոջը: Ցանկացած դեպքում, տեսանյութի հրապարակումից հետո ՌԴ առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ տեղի ունեցածի հետ կապված ստուգումներ կիրականացնեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցից հայտնեցին, որ իրենք իրավունք չունեն՝ կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել: «Մենք ոչ մի տեղեկատվություն չենք տրամադրում, քանի որ Լիանան եւ իր հարազատները դեմ են լուսաբանմանը: Նրանք մեզ գրավոր հայտնել են, որ հրաժարվում են մեկնաբանություններից եւ ԶԼՄ-ների հետ համագործակցելուց»,- ասացին հիվանդանոցից: news.am  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am