Լիլիթ Գալստյան. «Փոփոխությունների լուծման ճանապարհը բացարձակապես չի անցնում արյան եւ զենքի ճանապարհով»

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման եւ հետագա զարգացումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի հետ: – Ձեր կուսակցության անունը փաստում է, որ հեղափոխության կողմնակից եք։ Ինչո՞ւ այժմ դեմ եք իշխանափոխության գնացող «Սասնա ծռերի» քայլերին։ – Այսօր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շրջանում եւ հատկապես հասարակության մեջ հաստատ է տեսակետը, եւ համոզումը, որ երկրում խորը, արմատական համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց այդ փոփոխությունների լուծման ճանապարհը բացարձակապես չի անցնում արյան եւ զենքի ճանապարհով։ Միանշանակ է, եւ կարծում եմ՝ պետք է լինել կարճատես, ոչ հայ՝ սա չհասկանալու համար։ Երբ լսում եմ զինյալ խմբի հայտարարություններն ու պնդումները, թե իրենց պայքարը ինքնիշխանության համար պայքար է, եւ միաժամանակ խոսում են ջարդելուց, փշրելուց, չեմ կարող չբարձրաձայնել, որ սրանք պետականության ու ինքնիշխանության հետ անհամատեղելի արժեքներ են։ Արդյոք այս ներքին անկայունությամբ խոցելի չենք դարձնում մեր սահմանն ու բանակցային գործընթացը։ Սա չի նշանակում, որ ես կամ այն քաղաքական ուժը, որ ես եմ ներկայացնում, չենք գիտակցում Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Բայց ներքին օգտագործման զենքը եւ արյունը անհամատեղելի են, կայուն ու ինքնիշխան պետության գաղափարի հետ։ Այսպիսի վարքագծով նոր Հայաստան, նոր երկիր, նոր հեռանկար չեն կառուցում, այս վարքագիծը քաղաքական չէ, ցավալիորեն անլուրջ։ Այո՛, Հայաստանում հեղափոխության անհրաժեշտություն կա, բայց այդ հեղափոխությունը արժեքային համակարգի եւ մտքի հեղափոխություն է։ Դժվար չէ հասկանալ, որ այսպիսի գործողությունները կանխում են առանց այն էլ ծանր քայլերով ընթացող մեր պետականության ընթացքն ու հուսահատության հերթական չափաբաժնով թունավորում ժողովրդին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am