Թագուհի Ստեփանյան. «Բուժօգնությունը միայն չեզոք գոտում տրամադրելու որոշում կայացնել ստիպեց նախ եւ առաջ վտանգը»

Վերջին պատանդի ազատ արձակումից հետո շտապօգնությունը պատրաստակամություն է հայտնում «Սասնա ծռերին» բուժօգնություն տրամադրել միայն չեզոք գոտում եւ առանց զենքի առկայության։ Շտապօգնության ծառայությունը, որը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում դրա գրավումից հետո սահմանել էր շուրջօրյա հերթապահություն, հուլիսի 23-ից սկսած հրաժարվել է այդ գործելաոճից՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին բուժօգնություն տրամադրել միայն չեզոք գոտում եւ առանց զենքերի առկայության։ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը այդ փոփոխությունը պատճառաբանեց աշխատակիցներին սպառնացող վտանգով, երբ շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռերը» օդ են կրակել (ինչպես վերջիններս են հայտարարել՝ ի պաշտպանություն լրագրողների)։ Նա նաեւ նշեց, որ զինված խումբը քաշելով կամ հրելով տարածքից դուրս է հանել շտապօգնության ավտոմեքենան՝ այդ ընթացքում խփելով մեկ այլ ավտոմեքենայի եւ շարքից հանելով։ «Բուժօգնությունը միայն չեզոք գոտում տրամադրելու որոշում կայացնել ստիպեց նախ եւ առաջ վտանգը։ Լսել եմ, որ կրակոցներ են եղել օդ, մեր մեքենան շատ լուրջ վնասվել է, այսինքն՝ ինչ-որ գործողություններ են կատարվում, որոնց արդեն ես չեմ կրող ոչ մի բացատրություն տալ, դրա համար էլ վտանգի տակ դնել մարդկանց կյանքը եւ այլն… Իրենք էլի պատրաստ են բուժօգնություն ցուցաբերել, բայց ինչ պարտադիր է հենց ներսում դա անել, թող չեզոք գոտում լինի, որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամները ազատ ելումուտ ունեն։ Դուրս են եկել, չէ՞, լրագրողների հետ հանդիպելու, զրուցելու։ Մենք էլ պատրաստ ենք այդ նույն տեղում օգնություն ցուցաբերել։ Ինձ թվում է՝ այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա։ Եթե կարիքը կա, մեր անձնակազմը կարող է մոտենալ այնտեղ եւ համապատասխան օգնություն ցուցաբերել այնտեղ՝ առանց զենքի առկայության, իհարկե»,- ասաց Թագուհի Ստեփանյանը։ Ինչ վերաբերում է շտապօգնության ավտոմեքենային, ապստամբները, ըստ նրա, դա դուրս են հանել կիրակի, իսկ բուժանձնակազմն այդ ժամանակ արդեն չի եղել գնդի տարածքում։ Ստացվում է՝ շաբաթ օրը, երբ «Սասնա ծռերն» ազատ է արձակել վերջին երկու պատանդ բարձրաստիճան ոստիկաններին, շտապօգնության աշխատակիցները նույնպես հեռացել են տարածքից, ինչից հետո խմբավորման անդամները ազատվել են նաեւ նրանց ավտոմեքենայից։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am