Հանել Հունաստանին Շենգենից. Ավստրիայի ԱԳՆ
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Յոհանա Միքլ-Լյայթները կոչ է արել հեռացնել Հունաստանին Շենգենյան համաձայնագրի գործընթացից, եթե Հունաստանը չկատարի ԵՄ արտաքին սահմանները ներգաղթյալներից պահպանելու իր պարտավորությունները՝ հայտնում է Die Welt-ը: «Եթե Աթենքը միջոցներ չձեռնարկի արտաքին սահմանները պահպանելու ուղղությամբ, ապա անհրաժեշտ կլինի խոսել Հունաստանին շենգենյան տարածքից ժամանակավոր հանելու վերաբերյալ»,- ասել է նա:
