Վերադառնում են ծաղկուն ժամանակները

Երեւանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը նոր պաշտոն ստացավ։ Նա նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետի տեղակալ-Երեւանի փրկարարական վարչության պետ: Նշենք, որ Ներսիկ Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր 2013 թվականի ապրիլին, զբաղվում էր բիզնեսով: Ի դեպ, Նազարյանի պաշտոնաթողության առիթով բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում: Ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ էր կասկածվում: Մեկ այլ վարկածով՝ «նալոգների» մի համակարգ էր բացահայտվել, որի գլխին կանգնած է եղել ինքը: Ինչեւէ, հիմա Նազարյանին վերադարձնում են, սակայն բոլորովին «մերկացած», առանց բիզնեսների։ Պաշտոնանկությունից հետո՝ մոտ երկու տարվա ընթացքում, նա կորցրեց գրեթե ողջ ունեցածը։ Պաշտոնանկությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Ներսիկ Նազարյանին զրկել են Երևանում գործող մի շարք եկամտաբեր «օբյեկտների», այդ թվում` Նար-Դոս փողոցում գտնվող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի փայատերեր լինելու իրավունքից: Փակվեց նրա որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը: «Մոսկվիչկա»-ի ղեկավարությունը հսկայական գումարներ էր պարտք մատակարարներին: Երևանի նախկին ոստիկանապետի գործերը Հայաստանում այնքան վատացան, որ վաճառքի հանեց Նորքում գտնվող իր առանձնատունը: Խոսակցություններ կային, որ նա մոտ 10 մլն դոլարի վարկային պարտավորություններ ունի: Դրանից հետո Նազարյանը բախտը փորձեց Մոսկվայում, այնտեղ սուպերմարկետ բացեց, սակայն օտար ափերում էլ նրա բախտը չբերեց։ Նազարյանի բիզնեսը «տակ տվեց»։ Մամուլը գրեց, որ Նազարյանը Մոսկվայում հուսալի «տանիք» չէր ընտրել: Նախկին ոստիկանապետը, ով մի ժամանակ մեծ հեղինակություն ուներ Հայաստանում և որոշ գործարարների և պաշտոնյաների «տանիքն» էր, փորձում էր ստանալ մոսկվաբնակ հայտնի հայ գործարար Կրիստալի Արտյոմի («Կրիստալ» օղու գործարանի սեփականատեր) հովանավորությունը: Ինչեւէ, այն, որ մեր երկրում ոչ բոլորին է հաջողվում պաշտոն չունենալով բիզնես զարգացնել, գիտեն բոլորը, սակայն Նազարյանի դեպքում հայաստանյան իրականությունը տիպիկ արտացոլում է ստացել։ Նա պաշտոնյա լինելու շնորհիվ հաջողությամբ ծաղկեցնում է իր բիզնեսը: Իսկ դրանից հետո՝ չկա պաշտոն, չկա բիզնես: Փաստորեն, Նազարյանի համար վերադառնում են ծաղկուն ժամանակները։ Նազարյանի նշանակումն այդուհանդերձ ուշագրավ է պահի ընտրությամբ։ Այս օրերին, երբ երկրում դժգոհությունների ալիքը հասել է գագաթնակետին ու Աստված միայն գիտե, թե «Սասնա ծռեր» խմբի գործողություններն ինչ հանգուցալուծում կստանան, մի ժամանակ, երբ բոլորը շունչները պահած սպասում են, որ գոնե հիմա Սերժ Սարգսյանը կգնա ռադիկալ ու անհավանական թվացող քայլերի, որոնց թվում տխրահռչակ պաշտոնյաների պաշտոնանկության հրաման տալն է, պաշտոն է ստանձնում մի անձնավորություն, ով ժամանակին իր գործունեությամբ չի փայլել ու պաշտոնը ծառայեցրել է ընտանեկան բիզնեսի բարգավաճմանը։ Իսկ սա նշանակում է, որ իշխանությունը չի պատրաստվում փոխվել, ընդառաջ գնալ հանրության, ժողովրդի պահանջներին ու իրականացնել ակնկալիքները։ Անի Սահակյան

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am