Ռուսաստանը հնարավորություն ունի հաղթահարել
Ռուսական ռազմավարական միջուկային ուժերը հնարավորություն ունեն հաղթահարել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տարրերը: Այս մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի հակահրթիռային միավորումների հրամանատար Անդրեյ Չեբուրինը: «Եթե մեր պոտենցիալ հակառակորդներից որեւէ մեկը կարծում է, որ այլ պետությունների տարածքում ՀՀՊ տեղակայելով՝ պաշտպանում է նաեւ իրեն, ապա խորը մոլորության մեջ է»,- ասել է Չեբուրինը, գրում է ՏԱՍՍ-ը:
